
«Արսենալը» Ռոյսի համար առաջարկել է 60 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին՝ տարեկան 13 մլն եվրո

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսի ծառայություններով, հաղորդում է Bild-ը:
Համաձայն աղբյուրի տեղեկության՝ «Արսենալը» պատրաստ է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար առաջարկել 60 մլն եվրո: Վենգերն ուզում է, որպեսզի Ռոյսը լինի իր տրամադրության տակ մրցաշրջանի ավարտից հետո: Ինչ վերաբերում է անգլիական գրանդում ֆուտբոլիստի աշխատավարձին, ապա նրան առաջարկում են տարեկան 13 մլն եվրո: Տվյալ պահին Ռոյսը տարեկան ստանում է 9 մլն եվրո:
27-ամյա Ռոյսի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2019թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը