
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերացնել ԱՄՆ մուտքի արգելքները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփին վերացնել երկիր մուտքի սահմանափակումները: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
«Այդ սահմանափակումները պետք է վերացվեն: Դա երկիրը պաշտպանելու լավագույն միջոցը չէ»,- ասել է Գուտիերեշը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հունվարի 27-ին ստորագրած հրամանագրով 90-օրյա ժամկետով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ են մտցվում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար: Արգելքը վերաբերում է վերոնշյալ երկրների քաղաքացիների համար՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք ունեն բնակության իրավունք, Green Card կամ վիզա: