
«Ամռանը կհեռանամ «Բորուսիայից», որովհետև ուզում եմ նոր մակարդակի հասնել». Պիեր-Էմերիկ Օբամեյանգ

Մնաս բարով, Դորտմունդ: Բունդեսլիգայի մրցաշրջանի առաջին կեսի լավագույն ֆուտբոլիստ և մրցաշարի լավագույն ռմբարկու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հաղորդել է, որ Դորտմունդում անցկացնում է վերջին կես տարին: Ամռանը ֆուտբոլիստը կհեռանա Գերմանիայից, որովհետև ուզում է մեկ քայլ առաջ անել, բայց երդվել է, որ ոչ մի դեպքում չի հագնի «Բավարիայի» մարզաշապիկը:
«Եթե ես ուզում եմ նոր մակարդակ ձեռք բերել, ապա պետք է ամռանը հեռանալ: «Ռեալը» շարունակում է մնալ իմ երազանքը, բայց այնտեղ շատ աղմուկ եղավ: Երբ դուք ամբիցիաներ ունեք, ապա դուք գնում եք, որովհետև ուզում եք ինչ-որ նոր բան փորձարկել: Իհարկե, մենք թոփ ակումբ ենք, բայց «Ռեալ», «Բարսելոնա» կամ «Բավարիա» չենք»,- հայտարարել է նա RMC-ին:
Օբամեյանգը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2013 թվականից, ուր նա տեղափոխվել է «Սենթ Էտիենից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը