
2016 թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է ամուսնության 16 հազար 294 դեպք

Հանրապետությունում 2016 թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է ամուսնության 16 հազար 294 դեպք: 2015 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ ամուսնության դեպքերը նվազել են 7.4 տոկոսով: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա փոխանցմամբ, 2016թ. հունվար-դեկտեմբերին գրանցված ամուսնալուծության դեպքերը 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել են 0.6 տոկոսով և կազմել 3 հազար 648 դեպք: