Արցախի առողջապահության համակարգը համալրվել է բժշկական նոր կադրերով

Անցած տարի հետևողական աշխատանքներ են տարվել Արցախի առողջապահության համակարգը բժշկական նոր կադրերով համալրելու ուղղությամբ:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին երեկ՝ հունվարի 31-ին, մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը և նշել, որ բուժհիմնարկները համալրվել են ինչպես Արցախից, այնպես էլ ՀՀ-ից հրավիրված մասնագետներով:

«Ընդհանուր առմամբ 2016 թվականին աշխատանքի է ուղեգրվել 20 բժիշկ: Պետական պատվերի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան են ընդունվել 24 շրջանավարտ: Նրանց հետ մշակվել է նոր պայմանագրի ձև, որով կարգավորվում է շրջանային բուժհիմնարկները կադրերով համալրման գործընթացը, ինչպես նաև նվազագույնը 5 տարի պարտադիր աշխատելու պայման է դրվել: Արցախի առողջապահության նախարարության միջնորդությամբ, կլինիկական օրդինատուրա են ընդունվել 8 բժիշկ` հետդիպլոմային մասնագիտացում անցնելու նպատակով, որոնց մասնագիտություններն ընտրվել են՝ ըստ նախարարության պահանջարկի՝ կարդիոլոգիա, գինեկոլոգիա, ընդհանուր վիրաբուժություն, ճառագայթային ախտորոշում և ներզատաբանություն: Իսկ կլինիկական օրդինատուրան ավարտել է 3 մասնագետ, որոնցից 2-ն արդեն աշխատում են առողջապահության համակարգում, իսկ 1-ը զորակոչվել է ՊԲ` զինվորական ծառայության»,- մանրամասնել է Կ. Աթայանը:

Տեսանյութեր

Լրահոս