Երկրպագուների քվեարկության արդյունքում Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ հավաքելով ձայների 79 տոկոսը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեմ է արտահայտվել Կիպրոսից թուրքական զորքերի դուրսբերմանը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Պ. Հայրիկյանը գտնում է՝ դաշինքներ ստեղծելու համար ուշ չէ, ճիշտ ժամանակն է. «Սադրանք են բոլոր խոսակցությունները գաղափարական դաշինք ստեղծելու վերաբերյալ, դրանք իշխանություններին ձեռնտու սադրանք են, որովհետև, եթե դու գաղափարական դաշինք ես ուզում ստեղծել, նշանակում է՝ քո հակառակորդը գաղափարական է, ո՞վ է տեսել, որ քրեական հանցագործը լինի գաղափարական։ Սահմանադրություն կեղծողները քրեական հացագործներ են, հիմա նրանց դեմ է պայքարը։ Այսօր մենք կարող ենք խոսել միայն նպատակային դաշինքի մասին»։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր դեմ կոմպրոմատի «զեկույցը» դարձել է իր քաղաքական հակառակորդների աշխատանքի արդյունք, իսկ իր դեմ փաստերը՝ բացարձակ հորինվածք։
Միջազգային օլիմպիական կոմիտեն` ՄՕԿ-ը, հրապարակել է 2008 և 2012 թթ. օլիմպիական խաղերի 8 մասնակիցների անունները, որոնց դոպինգ- թեստի արդյունքները դրական են եղել:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ ավստրիացի Քրիստին Մուտոնենը հորդորել է անհապաղ համաձայնության գալ կառույցի անդամ որոշ երկրներում ԵԱՀԿ մանդատի երկարաձգման հարցում:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
«Կարող եմ համոզված ասել, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում և հաջողելու ենք»
«Ես մտադիր եմ սերտորեն աշխատել Մինսկի խմբի իմ գործընկեր համանախագահների հետ՝ խրախուսելու կողմերի կառուցողական ներգրավվածությունը հետագա ուղին նախանշելու հարցում: Իմ մասով ուզում եմ փաստել, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ համանախագահ երկրների միջնորդությամբ խաղաղ կարգավորում ապահովելու իր հանձնառությանը»:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա իր Visa քարտապանների համար, որոնք մասնակցում են Դուբայում Գնումների փառատոնին:
«Ռոսգվարդիայի» չեչեն մարտիկները պատրաստվում են մասնակցել Սիրիայում ցամաքային գործողությանը, գրում է «Նովայա գազետա» պարբերականը՝ ներկայացնելով ասվածի վկայությունները։
«Աշխարհում չկա որևէ բանական մարդ, որ հնարավոր համարի, որ Հայրիկյանը՝ հայ ազգի ինքնորոշման առաջամարտիկը, իրենց համար որևէ բան անի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ Միացյալ Նահանգներում Պ. Հայրիկյանը պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ի օգուտ նրանց Հայաստանում աշխատելու։
Կարեն Կարապետյանը փորձում է ավելի երկարաժամկետ պլաններ ներկայացնել, բայց եթե ինքը ցուցակում չլինի, և չլուծվի այդ հարցը, նա նաև 2018-ից հետո չի կարողանա հավակնել վարչապետի պաշտոնին։
Ինձ համար կարևոր հարց չէ, թե պատիժ կրե՞լ են, թե ոչ, կարևորը՝ էլ նման տենդենց չլինելն է
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը պատմել է, որ հեշտ չէ գտնել Թուրքիայում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածուի, հայտնում է TASS-ը։
Դատարան չէր ներկայացվել ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը: «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետը դատարանին գրությամբ հայտնել էր, որ Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ խցից և ուղեկցվել դատարան՝ մասնակցելու այսօր կայանալիք դատական նիստին: Դատարան ուղարկվել էր արձանագրությունը, ինչպես նաև բժշկական տեղեկանքը:
«Գազպրոմը» պատրաստվում է հայցեր ներկայացնել մասնավոր ընկերությունների՝ Թուրքիա ռուսական գազի ներկրողների դեմ, որոնց հետ չի կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել 2017թ. գազի գնի վերաբերյալ, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով երկու երկրներում իր աղբյուրներին։
Այս տարվա տոնական օրերին թունավորումների քանակը պակաս է եղել անցյալ տարվանից։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը նշեց, որ այս տարի մինչև այսօր սուր թունավորումների բաժանմունք են ընդունվել 30 հիվանդ, ինչն անցյալ տարվա համեմատ՝ պակաս է, անցյալ տարի 39 դեպք են ունեցել:
Հունվարի 13-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ի պատասխան մեր դիտարկմանը, որ այսինքն՝ Կ.Կարապետյանը ՀՀԿ ցուցակում չի կարող լինել, քանի որ պահանջված ժամկետում չի բնակվել Հայաստանում, Է.Շարմազանովը հորդորեց դիմել իրավաբաններին, քանի որ այդ հարցն իր իրավասության տիրույթում չէ։ Նա նշեց, որ ՀՀԿ խորհրդում կամ գործադիր մարմնում այդ հարցը չի քննարկվել։
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սոչիում հունվարի 10-23-ն անցկացվող «Ուրախների և հնարամիտների ակումբ» միջազգային փառատոնին Լեռնային Ղարաբաղի թիմերին հրավիրելու վերաբերյալ։
Հունվարի 13-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենա, կա է տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր տարածքում կազմակերպել Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ-ում դատավորը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Volkswagen AG ավտոկոնցեռնի թոփ մենեջեր Օլիվեր Շմիդտին, որին ընդհանուր առմամբ առաջադրված մեղադրանքներով սպառնում է 196 տարվա ազատազրկում։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ իրեն չեն առաջարկի գլխավորել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը:
Հազարավոր ցուցարարներ մտադիր են հունվարի 20-ին Վաշինգտոնում խափանել բողոքի ակցիան՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը խափանելու նպատակով։
Արմեն Հարությունյանի հրամանով Ծառայության Իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության ավագ լեյտենանտ Գոհար Մկրտչյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:
Հատկանշական է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների, որպիսի պայմաններում իրական են եղել թե նոր իրավախախտումների կատարման, և թե այլ անբարենպաստ հետևանքների առաջացման ռիսկերը:
Եթե ամսվա 13-րդ օրը ուրբաթ է, տարածված արևմտյան սնահավատության համաձայն՝ այդ օրը պետք է պատրաստ լինել և զգուշանալ անհաջողություններից: 2017թ. երկու «ուրբաթ, 13» ունի` հունվարի 13-ը և հոկտեմբերի 13-ը:
Հունգարացի օպերատոր Պետրա Լասլոն, որը սկանդալային ճանաչում էր ձեռք բերել այն բանից հետո, երբ նկարահանման ժամանակ ոտքով հարվածել էր սիրիացի ներգաղթյալին, 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հասարակական կարգը խախտելու համար։