
Առաջարկի դեպքում Կարեն Կարապետյանը չի համաձայնի գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ իրեն չեն առաջարկի գլխավորել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հարցին, կառաջարկե՞ն իրեն գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը, նա կարճ պատասխանեց.
«Կարծում եմ` չեն առաջարկի, իսկ եթե առաջարկեն, ես չեմ համաձայնի»: