Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Սոչիի փառատոնին ԼՂ-ի ՈՒՀԱ-ի թիմերի մասնակցության մասին

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սոչիում հունվարի 10-23-ն անցկացվող «Ուրախների և հնարամիտների ակումբ» միջազգային փառատոնին Լեռնային Ղարաբաղի թիմերին հրավիրելու վերաբերյալ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն «ափսոսանք և դժգոհություն» է հայտնում «Աղ ու հացով» և DeleYaman թիմերին միջազգային փառատոնին հրավիրելու փաստի առնչությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ ադրբեջանցի ժողովուրդն այդ քայլը որակում է որպես «սադրիչ և կանխակալ քայլ»։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԼՂՀ-ի թիմերին փառատոնին հրավիրելը «հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերային կապերին»։
Արցախի «Աղ ու հացով» թիմն այսօր պետք է ելույթ ունենա «Ուրախների և հնարամիտների» փառատոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս