ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի հետ համատեղ հայտարարում են ակցիա՝ Դուբայում Գնումների փառատոնի մասնակիցների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա իր Visa քարտապանների համար, որոնք մասնակցում են Դուբայում Գնումների փառատոնին:

Գնումների փառատոնի ընթացքում վճարելով Visa քարտերով ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն կստանան օգտվել լավագույն առաջարկներից ու զեղչերից բոլոր առևտրային կետերում և ժամանցի կենտրոններում:

Բացի այդ, Փառատոնի անցկացման ընթացքում վճարելով Visa քարտերով ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան մինչև 25 % զեղչ Դուբայի Jumeirah հյուրանոցային ցանցում:  Առաջարկը գործում է մինչև 2017թ. հունվարի 28-ը: Մանրամասներ կարելի է գտնել այս հղումով:

Թվով 22-րդ Գնումների փառատոնը անցնում է Դուբայում  2016 թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2017թ. հունվարի 28-ը: Այդ ժամանակահատվածում ԱՄԷ-ի մայրաքաղաքն ամբողջովին վերածվում է մի մեծ առևտրային հարթակի: Դուբայի հյուրերին սպասում են տարատեսակ շոուներ, մրցանակների խաղարկություններ և նվերներ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս