Ռուսաստանը չեչեն մարտիկների է ուղարկում Սիրիա․ «Նովայա գազետա»
«Ռոսգվարդիայի» չեչեն մարտիկները պատրաստվում են մասնակցել Սիրիայում ցամաքային գործողությանը, գրում է «Նովայա գազետա» պարբերականը՝ ներկայացնելով ասվածի վկայությունները։
Թերթի տրամադրության տակ են հայտնվել երկու գրքույկներ, որոնք կազմել է ՌԴ ՊՆ-ն։ Դրանք թերթին փոխանցել է Ահմեդ Կադիրովի անվան ՆԳՆ հատուկ գնդի նախկին աշխատակիցներից մեկը։ Գրքույկները տարածվում են գումարտակի զինծառայողներին։
Առաջին գրքուկը կոչվում է «Տեսողական թարգմանիչ (Սիրիական Արաբական Հանրապետություն)»։ Տեղեկատվությունը ներկայացված է թեմատիկ նկարների տեսքով։ Օրինակ՝ գրքույկում հրատարակված են Մերձավոր Արևելքի և Սիրիայի քարտեզները, ռուսերենից արաբերեն թվերի, տառերի, արտահայտությունների թարգմանություններ, որոնք անհրաժեշտ են տեղացիների հետ հաղորդակցվելիս։
Երկրորդ գրքույկը խորհրդատվական բնույթ է կրում, բաղկացած է 10 էջից։ Դրանցում համառոտ տեղեկություն է տրամադրվում Սիրիայի մասին, որտեղ ընթանում են մարտական գործողություններ՝ աշխարհագրական տեղեկություններ, լեզու, տոներ, արժույթ, սովորույթներ։