ԱՄՆ-ում Volkswagen-ի թոփ մենեջերին սպառնում է 169 տարվա ազատազրկում
ԱՄՆ-ում դատավորը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Volkswagen AG ավտոկոնցեռնի թոփ մենեջեր Օլիվեր Շմիդտին, որին ընդհանուր առմամբ առաջադրված մեղադրանքներով սպառնում է 196 տարվա ազատազրկում։
Դատարանը նրան հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել՝ մատնանշելով, որ Շմիդտը՝ որպես Գերմանիայի քաղաքացի, կարող է վերադառնալ Գերմանիա, որի հետ ԱՄՆ-ը չունի արտահանձնման մասին պայմանագիր։
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները կալանավորել էին Volkswagen-ի ինժեներ Ջեյմս Լյանին, որը ընկերությունում աշխատել է երկու տասնամյակ։ Նա ընդունել է իր մեղքը, ներկայումս նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։
Շմիդտը, որը գլխավորել է ԱՄՆ-ում նորմատիվային պահանջներին հետևելու հարցերով բաժինը, կալանավորվել էր հունվարի 9-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից։