Բաժիններ՝

Ակտիվիստները սպառնում են խափանել Թրամփի երդմնակալության արարողությունը

Հազարավոր ցուցարարներ մտադիր են հունվարի 20-ին Վաշինգտոնում խափանել բողոքի ակցիան՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը խափանելու նպատակով։

Ցուցարարները, որոնց թվում են նաև DisruptJ20 և Black Lives Matter խմբերը, փորձելու են արգելափակել Կապիտոլիում տանող անցման 12 կետերը, որտեղ պետք է կայանա Թրամփի երդմնակալության արարողությունը։

Բացի այդ՝ նրանք ցանկանում են ցույցեր կազմակերպել ու փակել ճանապարհները՝ խոչընդոտելով երդմնակալության ավանդական պարահանդեսի անցկացմանը, հայտնում է Reuters-ը։

Ցույցերի կազմակերպիչները նաև այլ «անակնկալներ» են խոստանում, սակայն մտավախություն ունեն Թրամփի կողմնակիցների հետ բախումներից։
Սպասվում է, որ այս անգամ Թրամփի երդմնակալության արարողությանը կայցելի 800 հազար հանդիսական։ Նրանց անվտանգությունը կապահովի ավելի քան 15 հազար ուժային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս