
«Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտ վթար է տեղի ունեցել

Հունվարի 13-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենա, կա է տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանով:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 53 NT 555 պ/հ (վարորդ Ա. Գ.) և «Տոյոտա» մակնիշի 33 TL 427 պ/հ (վարորդ Ա. Հ) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: