Բաժիններ՝

Ուրբաթ, 13. սնահավատությո՞ւն, թե՞ ֆոբիա, ենթադրություններ և փաստեր

Եթե ամսվա 13-րդ օրը ուրբաթ է, տարածված արևմտյան սնահավատության համաձայն՝ այդ օրը պետք է պատրաստ լինել և զգուշանալ անհաջողություններից: 2017թ. երկու «ուրբաթ, 13» ունի` հունվարի 13-ը և հոկտեմբերի 13-ը:

Բժշկության մեջ «ուրբաթ, 13»-ից անհաջողության սպասումները համարվում է ֆոբիա և հաճախ անվանվում «պարասկևիդեկատրիաֆոբիա»: Տերմինը առաջարկել են ամերիկացի հոգեթերապևտները`կազմելով է հունարեն՝ παρασκευή (ուրբաթ) և δεκατρία (տասներեք) բառերից:

Նրանք այս երևույթն ուսումնասիրել են որպես  ոչ խելամիտ վախերի թերապիայի մի մաս: Այս ֆոբիան տրիսկայդեկաֆոբիայի՝ 13 թվի վախի մասնավոր դեպքերից է:

Մինչև 19-րդ դարը ուրբաթ 13-ի անհաջողակ լինելու մասին ոչ մի տվյալ չկա: Հնարավոր է, որ այս սնահավատության տարածմանը նպաստել է 1907-ին տպագրված Թոմաս Վ. Լոուսոնի հանրահայտ «Ուրբաթ, 13-րդ» վեպը: Այս վեպում բրոքերը սնահավատության շնորհիվ շահում է և Ուոլ Սթրիթում ամսվա 13-րդ ուրբաթ օրը խուճապ առաջանում: Ենթադրվող պատճառներից մեկը կարող է լինել նաև այն, որ 1307 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, Ֆրանսիայի Ֆիլիպ IV թագավորը ձերբակալել է հարյուրավոր տաճարական ասպետներ:

Աշևիլի Սթրեսի կառավարման կենտրոնի և ֆոբիայի ինստիտուտի հետազոտությունների համաձայն, ԱՄՆ-ում այս օրից վախենում է մոտ 17-21 միլիոն մարդ՝ սրանով օրը դարձնելով պատմության ամենասարսափելի օրը: Որոշ մարդիկ այնքան են վախենում, որ հրաժարվում են զբաղվել բիզնեսով, թռչել այլ երկրներ և նույնիսկ քնել: Մոտավոր հաշվարկներով, այս օրը բիզնեսում կորչում է 800-900 միլիոն դոլար: Ամերիկյան մի շարք բազմահարկ շենքեր 13-րդ հարկ չունեն. 12-ից հետ միանգամից 14-ն է։ Շատ օդանավակայաններում վայրէջքի 13-րդ ելքը չկա եւ անգամ շատ կազմակերպություններ այդ օրերին ոչ մի չվերթ չեն իրականացնում։ Հիվանդանոցներում կամ հյուրանոցներում 13-րդ սենյակ չկա։

Տեղեկատվությունը` ըստ Վիքիպեդիայի և այլ աղբյուրների

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս