Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը, նույն օրը, ժամը 23.55-ի սահմաններում, կենցաղային գազի օգտագործումից առաջացած շմոլ գազից:
«Հայրը կապիտան է, հորեղբայրն էլ է զինվորական, հայրենասերների ընտանիք է, թաք տղա է, երկու քույր ունի, իրենց քրտինքով ապրող, սահման պահող ընտանիք է»,:
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ կապված Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հետ, հայտնում է «Ակօս» պարբերականը։
ԼՂՀ վարչապետ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը հունվարի 26-ին որոշում է կայացրել մեկնել ամենամյա արձակուրդ՝ մինչև փետրվարի 22-ը:
Չիլիում չեն դադարում ուժեղ անտառային հրդեհները, որոնք ամենամասշտաբայինն են երկրի պատմության մեջ։ Երկրի կենտրոնական մասում գրանցվել է հրդեհի 85 օջախ, կրակն ընդգրկել է 190 հազար հա տարածք։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «եղբայրական Ուկրաինան» ներկայումս պայքարում է իր անկախության համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ շաբաթ օրը, հայտնում է RIA Novosti-ն։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ հենց ինքն է գլխվորելու ՀՀԿ համամասնական ցուցակը, Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող է իր կուսակցությունից առաջ ընկնել՝ ցուցակը հրապարակելու առումով: Իհարկե, կլինի պահը, և Հանրապետական կուսակցությունը կհրապարակի իր ցուցակը: Կարծում եմ՝ այդտեղ որևէ մեծ ինտրիգ չկա այս պահին»:
Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը նախապատրաստել է Սիրիայի Սահմանադրության իր նախագիծը և մտադիր է փաստաթուղթը ներկայացնել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, լրագրողներին այսօր տեղեկացրել է կուսակցության ներկայացուցիչ Խալեդ Իսսան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականներից Սթիվեն Բեննոնը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ԱՄՆ-ում ԶԼՄ-ները ընդդիմադիր կուսակցություն են և նրանք պետք է «իրենց ձայնը կտրեն»։
Պաղեստինի նախագահի ռազմավարական հարցերով խորհրդական Հուսամ Զոմլոթը հայտնել է, որ իր երկիրն ստացել է 221 մլն դոլարի տրանշի ստացումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանը զենք է մշակում տիեզերական տարածությունում արբանյակների դեմ, այդ թվում լազերներ:
Փոփոխության արդյունքում հարյուրավոր տնտեսվարողներ համակենտրոնացումների, այլ կերպ ասած՝ միավորումների և միաձուլումների դեպքում կազատվեն ՏՄՊՊՀ դիմելու և պարտադիր հայտարարագրում անցնելու ընթացակարգից:
ԱՄՆ Պետդեպարտամենտի բոլոր բարձրաստիճան ղեկավարները լքել են իրենց պաշտոնները, հայտնում է The Washington Post-ը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«200 մլն-ի հետ կապված չեմ կարող բացել ցանկը, որովհետև այն հույժ գաղտնի է և ուղղակիորեն կարող եմ խախտած լինել: Բայց կարող եմ ասել, որ նրա մի մասը, ինչ նախատեսված էր 200 մլն-ով, արդեն գտնվում է Հայաստանում, արդեն մատակարարված է զինված ուժերին և դրված է ծառայության»:
Արևմուտքը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ ուժի դիրքերից, սակայն, միևնույն ժամանակ, պետք է ձգտի խուսափել կոնֆլիկտներից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 6 ու հետաձգվել 15 չվերթ, հայտնում է RIA Novosti-ն։
Թուրքիայում Շվեդիայի դեսպանությունից այդ երկրի քաղաքացիներին հայտնել են այն մասին, որ ունեն տեղեկություններ Անկարայի Քըզըլայ հրապարակում հունվարի 26-27-ը հնարավոր ուժեղ ահաբեկչության վերաբերյալ: Այս առնչությամբ դեսպանությունից Շվեդիայի քաղաքացիներին հորդորել են հեռու մնալ Քըզըլայ հրապարակի տարածքից:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Sueddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ջանքերը սիրկական կարգավորման ուղղությամբ Աստանայի բանակցություններում կմնան միայն միջանկյալ քայլ, հայտնում է RIA Novosti-ն։
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել։ Թեև գործարանը նոր սեփականատեր ունի, սակայն գործարանի ու հարկային մարմինների ջուրը նույն առվով չի հոսում։
«Թուրքական ավիաուղիներ» ավիափոխադրող ընկերությունից հայտնել են, որ Աթաթուրքի օդանավակայանում չեղյալ է համարվել հունվարի 27-ի 719 չվերթ` 362 մեկնող և 357 ժամանող: Ստամբուլի մյուս` Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում չեղյալ է համարվել հունվարի 27-ին նախատեսված 133 չվերթ` 66 մեկնող և 67 ժամանող:
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան, որը նախորդ տարվա փետրվարյան հայտնի դեպքերից հետո լքել էր ԲՀԿ-ական շարքերը, հայտնվել է փակուղում։
Միջազգային հանրակցությունը երկար տարիների ընթացքում անարդարացիորեն է վարվել Միացյալ Նահանգների հետ՝ օգտվելով նրա թույլ տեղերից:
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մոտ ժամանակներս։
Հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ՀՀԿ շարքերը լքելուց վտանգ կա, որ այդ շարքերը գնալով կնոսրանան։
Ֆուտբոլի Անգլիայի լիգայի խաղարկության «Հալ Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան խաղում «կարմիր սատանաները» պարտվեցին: Մխիթարյանը չմասնակցեց խաղին:
26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
Երկապահ կամավորականության մարտնչող ոգուց եւ հայ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել այնպես, ինչպես մեր հարազատ զավակին` նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում: «Չսիրված երեխան լավ մարդ չի դառնում»,- խոսելով բանակի մասին` ասում էր բանակի հիմնադիր, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը: