
Շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել

Հունվարի 27-ին, ժամը 00.05-ին, 00.10-ին և 00.50-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Գարեգին Թ.-ն, 1984 թ. ծնված Արմինե Խ.-ն, 2007 թ. ծնված Արամ Թ.-ն և 2016 թ. ծնված Նարեկ Թ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը, նույն օրը, ժամը 23.55-ի սահմաններում, կենցաղային գազի օգտագործումից առաջացած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն: