Մահացած կուրսանտը կապիտանի որդի է, առողջ երեխա էր. գյուղապետ. tert.am
Երեկ մահացած զինծառայող պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Ափինյանը Մյասնիկյան գյուղից էր։ Համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրուցում նշեց, որ Սարգիսը զինվորականի ընտանիքից է։
«Հայրը կապիտան է, հորեղբայրն էլ է զինվորական, հայրենասերների ընտանիք է, թաք տղա է, երկու քույր ունի, իրենց քրտինքով ապրող, սահման պահող ընտանիք է»,-մանրամասնեց գյուղապետը։
Տիգրան Բաղդասարյանի խոսքով ՝ համայնքում շոկի մեջ են, չեն կարողանում հասկանալ, թե շարահրապարակում ինչու է երեխայի ինքնազգացողությունը վատացել։
«Առողջ տղա, ծնողներն էլ չեն հասկանում` ինչ է եղել»,-ընդգծեց նա։ Նա նաև տեղեկացրեց, որ զինծառայողի մարմինը դեռ գյուղ չի տեղափոխվել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։