Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Տատա Սթիլ մրցաշարի 11-րդ տուրում ոչ-ոքի խաղաց:
Human Right Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունն, անդրադառնալով Նարդարանի գործով 16 ձերբակալվածների դատավարությանը, Ադրբեջանի կառավարությունից պահանջել է ազատ արձակել նրանց:
«Սիլ Կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը դեռևս չի կողմնորոշվել խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի հարցում։ 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ, թեև ավելի վաղ հայտարարել էր, որ հունվարի 20-ից հետո իր որոշման մասին հայտարարություն կանի, սակայն մինչ օրս տարբեր ուժերի հետ քննարկումները շարունակվում են։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ հունվարի 27-ին հերթական հանդիպումն է անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետի մասնակցությամբ Մուսալեռ համայնքում տեղի է ունեցել ոսկերչական զարդերի արտադրության նոր գործարանի հիմնարկեքի արարողությունը:
Ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ աշխարհի մի շարք երկրներում տարակուսանք են առաջ բերել Ամերիկայում ահաբեկչության մեջ կասկածյալ անձանց տանջամիջոցների ուղեկցությամբ հարցաքննություններ թույլատրելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը եւ այդ հարցով նախապատրաստվող նախագահական հրամանագիրը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի հունվարի 27-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող կալանավորված անձ Արարատ Խանդոյանին` վերջինիս պաշտպան Արա Ղարագյոզյանի բանավոր բողոքի հիման վրա:
«Մենք որևէ անձի հետ, առավել ևս՝ մեր նախկին կուսակից գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հաշիվ մաքրելու խնդիր չունենք։ Մենք գնում ենք մեր ճանապարհով։ Ինչպես նախագահը նշեց՝ մեր մայր գետը գնում է իր հունով»։
Հունվարի 27-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի մշակույթի նախարար Ղաթաս Խուրիի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդը» սպառնում է իջեցնել աշխատավարձը, իսկ այստեղ այսպիսի հնարավորություն է:
ԵԱՀԿ կենտրոնակայանում հունվարի 27-ին տեղի է ունեցել կազմակերպության Մշտական խորհրդի նիստը, որի օրակարգում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը Եվրոպայի առաջնությունում կարճ ծրագրից հետո 21-րդ տեղում է:
«ՎիմպելԿոմի» «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագծի սկզբնական փուլերում Հայաստանից մասնակցում էր 58 թիմ, որոնցից եզրափակիչ էին անցել երեքը՝ Earlyone-ը, Terreva-ն և Certifire-ը:
Շիրակի մարզում եղանակային պայմանների հետ կապված փրկարարները ուժեղացված ծառայություն են իրականացնում:
«Քանի որ շատ երկրներից ուղիղ չվերթներ չկան դեպի Հայաստան, հետևաբար դա խնդիր է բազմաթիվ զբոսաշրջիկների համար: Մի քանի կանգառով թռիչքը թե ժամանակի, թե գումարի առումով ձեռնտու չէ: Ցանկալի կլիներ, որ ուղիղ չվերթների հարցում դրական տեղաշարժ լիներ»,-ասաց Կարինե Դավոյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին ընդառաջ ստեղծված՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը:
«Ֆրանսիայի հայ համայնքը պետք է իր առաջնահերթությունները վերանայի։ Ցեղասպանության ժխտողականության օրենքը պետք է դնենք մեր առաջնահերթությունների ցանկում՝ դրան բացարձակ առաջնահերթություն չտալով, որովհետև Սփյուռքը շատ ավելի այժմեական և շատ ավելի հրատապ լուծում պահանջող խնդիրներ ունի, ինչպիսին Ղարաբաղի անկախության ճանաչման հարցն է»:
ՀՀ զինված ուժերի 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաուֆ Ալ Էնեզիին:
Այսօր տեղի ունեցած վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ գավաթի երկու ֆավորիտները կմրցեն միմյանց դեմ:
Մասնագետները պնդում են, որ բազուկն ամենաօգտակար մթերքներից մեկն է: Այն պարունակում է C, B1, B2, B6 վիտամիններ, ինչպես նաև ֆոլաթթու, հակաօքսիդանտներ և հանքանյութեր, օրինակ՝ մագնեզիում, կալիում, երկաթ, ցինկ, նատրիում, կալիում և ֆոսֆոր:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ավարտին՝ հունվարի 27-ին, ազատ բանավեճի ձևաչափում, ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի քարտուղարությանն է փոխանցել իր ելույթը, որտեղ ԵԽԽՎ-ին կոչ է արել վերականգնել Թուրքիայում մոնիտորինգի գործընթացը:
Australian Open-ի եզրափակչի առաջին մասնակիցը մեկնաբանել է առողջության հետ կապված ենթադրությունները: Սթեն Վավրինկայի հետ անցկացրած կիսաեզրափակիչ խաղի 5-րդ սեթից առաջ թենիսիստը վերցրել է բժշկական դադար:
«Իհարկե 2016-ը մեզ համար եղավ նաև որոշակի քննության տարի՝ հաշվի առնելով ապրիլին տեղի ունեցած գործողությունները, հակառակորդի արկածախնդրությունը: Եվ այն պատասխանը, որ տրվեց, այն արձագանքը, որ եղավ՝ շատ հստակ ցույց տվեց, որ մեր զինված ուժերը շարունակում են կատարել իրենց գործառույթը, որպես մարտունակ կառույց»,-նշել է Վիգեն Սարգսյանը:
«Եթե այլևս այս մեխանիզմի կարիքը չլինի, գուցե արդեն ՀՀ ներկայացուցիչը զբաղեցնի այդ պաշտոնը, երբ Հայաստանի համար ևս միևնույն լինի, ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար միևնույն լինի»։
Անվանի ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքում իր երկրպագուներին է ներկայացրել վերջերս լույս ընծայված գիրքը, զրուցել արվեստի, պատմության եւ ժամանակների զուգահեռների մասին:
Լոս Անջելեսում 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Մենիքս» հեռուստասերիալի դերասաններից ամերիկահայ Մայք Քոննորս` նույն ինքը Գրիգոր Օհանյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանին: