Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթ»-ի արտադրանքի վրա. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել։ Թեև գործարանը նոր սեփականատեր ունի, սակայն գործարանի ու հարկային մարմինների ջուրը նույն առվով չի հոսում։ Մեզ հայտնի դարձավ, որ հարկային մարմինները կալանք են դրել գործարանի արտադրանքի վրա։ Գործարանը պարտքեր ունի կուտակած, սակայն, հիմա արգելանքի պատճառով չի կարողանում իրացնել արտադրանքը ու մարել պարտքերը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: