Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «Ջերմուկ գրուպ» ընկերության նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Դիլանը ներկա չի եղել դեկտեմբերի 10-ին մրցանակի հանձնման արարողությանը: Ավելի վաղ Շվեդիայի ակադեմիան հայտնել էր, որ երգիչը, հավանաբար, մրցանակը կստանա և ավանդական Նոբելյան դասախոսությամբ հանդես կգա գարնանը:
Հետախուզվողները հայտնաբերվեցին:
Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում դեկտեմբերի 12-ին, ժամը 00.55-ին հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1965 թ. ծնված Սեյրան Հ.-ն, 1965 թ. ծնված Ծովինար Պ.-ն և 1996 թ. ծնված Սարգիս Հ.-ն:
Չբացահայտվող հանցագործություններ չկան:
Պորտուգալացին առաջ անցավ Լիոնել Մեսսիին («Բարսելոնա») և Անտուան Գրիզմանին («Ատլետիկո»):
«Ճիշտ ժամանակին բերել են զենքերը, շատ դժվար էր հասցնելը, որովհետև ճանապարհներն անընդհատ ռմբակոծվում էին, բայց մեր գումարտակի հրամանատար փոխգնդապետ Արթուր Դարբինյանն ամեն ինչ կազմակերպել էր շատ բարձր մակարդակով, ու մենք զենք-զինամթերքի պակաս չենք ունեցել»:
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, վարչապետ Բինալի Յըլդըրըմը Չանքայա նստավայրում դեկտեմբերի 14-ին կհանդիպի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի եւ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռոսեն Պլևնելիևին՝ Բուլղարիայի Շումեն նահանգում տեղի ունեցած բեռնատար գնացքի ողբերգական պայթյունի կապակցությամբ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 14-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Կահիրեի Ղպտի Ուղղափառ Սուրբ Պետրոս եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել:
Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժեի կողմից Հալեպի լիակատար գրավումը զուտ ժամանակի հարց է:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են գողությունների մի շարք դեպքեր, 4 անձի առաջադրվել է մեղադրանք:
Մխիթարյանը յուրաքանչյուր փուլում հարմարվելու կարիք ունի:
«Ընդհանուր առմամբ միջազգային կառույցների ազդեցությունը չափազանց թուլացել է՝ հատկապես ճգնաժամային տարածաշրջանների ու խնդիրների հարցում, նորմերն այնքան են թուլացել, որ հույսեր կապել դրանց հետ կամ համարել, որ վերոնշյալ հայտարարությունը 100%-անոց երաշխիք է, ճիշտ չէ»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է «Waagner & Biro Bridge Systems» շինարարական ընկերության պատվիրակությանը՝ վաճառքի տարածաշրջանային տնօրեն Օսվալդ Հաթերի գլխավորությամբ։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ պատանիներին հասցեագրված «7 գույն»՝ պատմվածքների ժողովածուի անգլերեն՝ «7 colors» գրքի շնորհանդեսը։
«Չելսիի» Ջոնի վերաբերյալ առաջարկություն է ստացել չինական «Փար Իսթ» ակումբի կողմից: Ակումբը Թերրիի համար պատրաստել է մեկ տարվա պայմանագիր՝ 14.2 մլն եվրո աշխատավարձով: Պաշտպանի ձեռքբերման համար անհրաժեշտ հնարավոր գումարի չափը չի հրապարակվում։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը:
Ցավալի է տեսնել, թե ինչպես է հայաստանյան բիզնեսը հումքի արհեստականորեն բարձր գների պատճառով ստիպված «տեղափոխվում» հարևան երկրներ: Մարդկանց մոտ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ Հայաստանում գազը սպառողներին է հասնում երկու անգամ ավելի բարձր գնով, քան «Գազպրոմի» կողմից Ուկրաինային և Վրաստանին վաճառվող գազի գներն են:
Սերբիան մտադիր չէ անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին:
Անցած շաբաթ կառավարությունը հավանության արժանացրեց փոփոխությունների մի փաթեթ, որը նախատեսում է, այսպես կոչված, հարկային համաներում՝ տարբեր կատեգորիաների անձանց ու կազմակերպությունների համար։ Իսկ Ազգային ժողովն անցած շաբաթ ընդունեց պետական բյուջեի մասին օրենքը, որը բոլոր կանխատեսումներով վատ ցուցանիշներ նախատեսող հաջորդ տարվա ընթացքում նախատեսում է հարկային եկամուտների ավելի բարձր մակադրակ։
Եվրոպական միությունը չի քննարկում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Սիրիայում նրա գործողությունների առնչությամբ:
Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների սրտերը:
Հաշվետվությունից պարզ է դառնում, որ 2015 թվականին պորտուգալացին վաստակել է 227.5 մլն եվրո: Ռոնալդուի տարեկան եկամուտը գերազանցում է եվրոպական որոշ թոփ-ակումբների եկամուտները, այդ թվում՝ «Միլանի»:
Գերմանական լեզվի և մշակույթի տարածման Գյոթեի ինստիտուտը առաջիկա տարում մասնաճյուղ կբացի նաև Հայաստանում և Ադրբեջանում:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության որակը և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում Ամանորի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատ ակով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Գլխացավը խանգարում է մտածել, մշտապես շեղում աշխատանքից և տհաճության զգացում պատճառում։ Մեր օրերում գլխացավից բողոքում են թե՛ մեծահասակները, թե երիտասարդները։ Ոչ բոլոր դեպքերում է հեշտ լինում ազատվել գլխացավից։ Բացի այդ՝ գլխացավերի առաջացման պատճառները բազմազան են, իսկ որոշ դեպքերում հեշտ չի լինում հասկանալ պատճառը։ Դեպքերի մեծամասնությունում մենք նախընտրում ենք ցավազրկող դեղամիջոցներ ընդունել և շարունակել աշխատել։