Բաժիններ՝

Հայ գրականություն՝ Բոլոնիայում

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ պատանիներին հասցեագրված «7 գույն»՝ պատմվածքների ժողովածուի անգլերեն՝ «7 colors» գրքի շնորհանդեսը։ Իսկ արդեն 2017 ապրիլի 2-ին՝ Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, Բոլոնիայում՝ մանկական գրքերի ցուցահանդեսի ժամանակ, տեղի կունենա «7 colors» գրքի շնորհանդեսը:

«7 գույն» ժողովածուն բավականին հետաքրքիր բնութագրեց գրող Երազիկ Գրիգորյանը. «Մեծահասակների և մանուկների համար գրքեր միշտ են գրվել, սակայն ինչպես ընտանիքում հաճախ անտեսվում է միջնեկ երեխան, այնպես էլ գրականության մեջ, կարծես անտեսվել է պատանիների համար նախատեսված գրականությունը: Եվ այս գիրքը եկել է լրացնելու այդ բացը»,- նշեց նա:15451335_1311178168956163_1064369012_n_640x420

Գրքում զետեղված է 7 պատմվածք, որոնց հեղինակներն են Ալլա Սերոբյանը, Կարինե Աշուղյանը, Սոֆի Հարությունյանը, Լիլիթ Հակոբյանը, Էլֆիք Զոհրաբյանը, Հովհաննես Թեքգյոզյանը, Երազիկ Գրիգորյանը և Մհեր Բեյլերյանը: 15494115_1311178165622830_1978850358_n_640x420

Հիշեցնենք, որ 2015թ.-ին «IBBY Յամադա» հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հրատարակվել էր պատանիներին հասցեագրված «7 գույն» պատմվածքի հայերեն ժողովածուն: Այսօր արդեն գիրքը հասանելի կլինի նաև անգլերեն ընթերցողին: Հայաստանն IBBY Armenia-ին անդամակցում է արդեն 3 տարի և այդ տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: 15435716_1311178158956164_1448844735_n_640x420

«IBBY-ի անդամակցությունը հեռանկարային հնարավորություն է ստեղծում Հայաստանում IBBY-ի նախագծերի՝ մանկապատանեկան գրականության զարգացում և ընթերցանության կազմակերպում, իրականացման համար, ինչպես նաև ապահովում է Հայաստանի մասնակցությունը IBBY-ին և նրա ավելի քան 70 անդամ երկրների ծրագրերին և նախագծերին: Միջազգային այս կառույցին Հայաստանի անդամակցությունը Հայաստանում մանկական գրականության և մանկական գրքերի ձևավորման մշակույթի խթանմանն ու զարգացմանը»,- ասվում է «7 գույն» և համանուն՝ «7 colors» գրքի նախաբանում: 15403091_1311178175622829_2096570498_n_640x420

Մենք զրուցեցինք IBBY-ի հայաստանյան համակարգող՝ Շավարշ Կարապետյանի հետ, փորձելով պարզել, թե գործնականում այս ծրագիրն ինչպե՞ս է խթանելու հայ պատանիների ընթերցանությանը:

-Շնորհանդեսի ժամանակ ևս մեկ անգամ նշվեց, որ IBBY-ի նախագծերը նպաստում են մանկապատանեկան գրականության զարգացմանը և մանկապատանեկան գրականությունը պատանուն հասանելի դարձնելուն: Մինչ օրս պատանուն ի՞նչն էր խանգարում գնալ գրադարան, գրախանութ և իր նախընտրած գիրքն ընտրելու: «7 գույն» գրքի ի հայտ գալն ինչպե՞ս պիտի խթանի այդ «գործընթացին»:

-Սկսենք նրանից, որ գրքի ստեղծումը, որն ուղեկցվում էր արտերկրից հրավիրված մասնագետների վարպետության դասերով, մեծ փորձ էր, թե գրողների, թե նկարազարդողների և թե թարգմանիչների համար:

-Գրքի շուրջ աշխատողների համար միանշանակ մեծ փորձ էր՝ գրքի ստեղծման պրոցեսը: Իսկ ի՞նչ է «շահում» ընթերցողը՝ պատանին:

-Ընթերցողը ստանում է իր տարիքին, աշխարհայացքին համապատասխան գրականություն՝ լավ պատմվածքներ, որտեղ բարձրացվում են հենց իրեն հուզող հարցեր: Իսկ մենք աջակցելու ենք, որ այս պատմվածքների ժողովածուն հասանելի լինի պատանուն: 15493966_1312921192115194_1846074895_n_640x420

-Ինչպե՞ս է իրականացվելու այդ աջակցությունը:

-Կազմակերպվելու են պատանիների հանդիպումներ՝ հեղինակների հետ, որոնք կընթերցեն իրենց պատմվածքները, կքննարկեն: Գիրքն առկա է գրադարանում և ցանկացած ոք կարող է այն կարդալ: Ի վերջո, այն առկա է գրախանութներում:

-Իսկ գիրքը դպրոցներ «մտնելո՞ւ» է: Պատանիներն ու հատկապես չկարդացող պատանիները հենց դպրոցներում են:

-Կարծում եմ դրանով արդեն կզբաղվեն IBBY-ի ներկայացուցիչները: Դպրոցներից հաճախ են այցելում գրադարաններ և կարծում եմ՝ հենց այդ այցերի շրջանակներում և կիրականացվեն ընթերցումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս