«Ռեալը» 2016թ. հաղթանակներ է տարել Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում և ակումբային աշխարհի առաջնությունում: Ընդհանուր հաշվով, «Ռեալը» Զինեդին Զիդանի գլխավորությամբ նվաճել է 3 տիտղոս. դա ավելի շատ է, քան 2016թ. մադրիդցիների կրած պարտությունները: Դրանք եղել են ընդամենը 2-ը. ապրիլի 6-ին՝ «Վոլֆսբուրգից» (0:2) Չեմպիոնների լիգայում, և փետրվարի 27-ին՝ «Ատլետիկոյից» (0:1):
Սեղանին նախաճաշն է, տունը՝ զարդարված. կադրեր Սպիտակում ընտանեկան ողբերգության վայրից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի բարբարոսական սպանության կապակցությամբ:
Համացանցում հայտնվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության դրվագը:
3 միլիոնանոց կահույքի գողությունը բացահայտվեց:
Saturday Night Live կատակերգական շոուի նոր թողարկման մեջ սքեթչ են ցուցադրել Սուրբ Ծննդի նախօրեին ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպման վերաբերյալ: Տեսահոլովակը հրապարակվել է հաղորդման YouTube-ալիքում եւ մեկ օրում հավաքել Է գրեթե երկու միլիոն դիտում:
Հայաստանում 2016 թվականի ընթացքում 2 հազար 519 գործատուի կողմից ներկայացվել է շուրջ 7 հազար 647 չկրկնվող թափուր աշխատատեղերի հայտ: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Նրա խոսքով` Հայաստանում առավել պահանջված են նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները:
«Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն իր գծին հավատարիմ է եղել, նույնը՝ ինչ արտահայտել է 1997-98թթ.»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով ՀԱԿ համագումարում ՀԱԿ նախագահի ելույթի մասին։
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանողը թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ծառայող էր:
Գիշերային ժամերին ավտոմեքենաներից գողություններ կատարողները հայտնաբերվեցին:
«Ազգ բանակը» սպառողական բրենդ չէ, այլ գաղափարախոսություն, որի շուրջ թե իշխանություն, և թե ընդդիմություն պետք է կառուցեն իրենց քաղաքականությունը:
Հունական զինուժը հայկական զինված ուժերին համարում է եղբայր, իրական եղբայր, որովհետև երկու ժողովուրդները կողք կողքի անցել են դժվարին փուլերով, և նրանց գործակցությունը կշարունակվի` անկախ տարածաշրջանի զարգացումներից:
ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժինը դեկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը Գյուլիքևխյան փողոցի թիվ 1 շենքի մի բնակարանից, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխել 1956 թ. ծնված Սամվել Հ.-ին, 1959 թ. ծնված Կարինե Հ.-ին և 1976 թ. ծնված Յուրա Ա.-ին:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` Արցախյան հիմնահարցի վերաբերյալ առաջարկած լուծումը տանելու է դեպի բացահայտ պարտության: «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազար յանը:
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը France Football-ի կողմից ճանաչվել է 2016 թվականի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորում 27-ամյա Դավիթ Քոչարյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
«Ես շատ եմ նեղվում, որ մամաս աշխատում ա, դրա համար նրա հետ գնում եմ, որ շուտ պրծնենք ու գանք: Շատ եմ ուզում, որ մեր տանը շատ հաց լինի, որ մամաս չնեղվի: Ես տենում եմ, ոնց ա ինքը չարչարվում ու շատ եմ խղճում»,-ասաց տղաներից Հարութը, ով ամենաշատն է փողոց դուրս գալիս:
Հայաստանի համար օտարերկրյա ուղղակի ներդրումները խիստ կարևոր են:
Բրազիլիայում սովոր են, որ Կարլինյոսը շատ է խոսում և տարբեր գուշակություններ է անում, որոնք հեռու են իրականությունից, սակայն մարտին արած հայտարարությունը փոխեց մարդկանց պատկերացումները:
Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Աունի հետ։
Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթը կազմել է 3 496.5 մլն դրամ:
Համացանցում է հայտնվել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի դեմ հարձակում գործած տղամարդու լուսանկարը:
Անկարայում Ռուսաստանի դեսպան Ադնդրեյ Կառլովի դեմ իրականացված մահափորձի վայրում ոստիկանները վնասազերծման գործողություններ են իրականացրել:
Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը հարձակման հետևանքով մահացել է:
Դեկտեմբերի 12-ին ազդարարվեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջին դաշինքային ձևաչափով մասնակցության մասին. «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ստորագրեցին համատեղ քաղաքական գործունեության վերաբերյալ հուշագիր, որի համաձայն՝ ինչպես Ազգային ժողովի, այնպես էլ՝ Երևանի ավագանու ընտրություններում այս երեք ուժերը մասնակցելու են դաշինքով։ Հուշագրում նրանք նշել են նաև հաջող քաղաքական համագործակցության արդյունքում մեկ կուսակցություն ձևավորելու նպատակադրման մասին։ Ո՞րն է լինելու այս դաշինքի հիմնական ուղերձն ընտրություններում, ո՞ւմ դեմ է պայքարելու և ո՞ւմ հետ է համագործակցելու նոր միավորումը։ Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Անկարայում ՌԴ դեսպանի վրա հարձակման մասին:
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողները՝ Մեսսին, Նեյմարը և Սուարեսը, ովքեր հայտնի են՝ որպես MSN եռյակ, չեն մասնակցի կատալոնական ակումբի առաջիկա հանդիպմանը: Իսպանիայի թագավորական գավաթի 1/4 եզրափակչում չի խաղա նաև կատալոնացիների պաշտպան Ժերարդ Պիկեն:
Մենք չենք պատրաստվում համագործակցել մի երկրի հետ` ի վնաս մեկ այլ երկրի:
Անկարայում ոստիկանության և Ռուսաստանի դեսպանի դեմ հարձակում գործած անձի միջև տեղի է ունենում փոխհրաձգություն:
Հայաստանում 2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված են 95.8 հազար աշխատանք փնտրողներ, որոնցից 80.8 հազարը` շուրջ 84.4 տոկոսը, գործազուրկ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը` ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 8.2 և 5.6 տոկոսով: