«Ռեալը» թույլ չի տա Մբապեին մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին
Մադրիդի «Ռեալը» հայտնել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որ թույլ չի տա Մբապեին մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին։
Մադրիդի «Ռեալը» կապ է հաստատել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և տեղեկացրել, որ եթե պայմանագիր կնքի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ, թույլ չի տա հարձակվողին մեկնել Փարիզի Օլիմպիական խաղերին, հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նման կետ կա 25-ամյա ֆրանսիացու և մադրիդյան ակումբի համաձայնագրում։
Այս մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է 43 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը:
Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։