Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, եթե հստակ քաղաքական առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Շարժումը, իհարկե, թափ է հավաքում։

Սակայն պետք է քաղաքական թայմ֊մենեջմենթ իրականացվի։

Շարժման այս տեմպերի պահպանման դեպքում արդեն մյուս շաբաթվա վերջ այն դուրս է գալու կայունության պլատո, որում կարող է մնալ 3֊4 օր։

Այսպիսով, եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, եթե հստակ քաղաքական առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու։

Պաթոսի վրա շարժումը երկար պահել չի լինի։

Այն «գունավոր հեղափոխության» չի կարող վերածվել` արժեհամակարգային ու մեթոդաբանական անհամատեղելիության պատճառով։

Ուստի, անհրաժեշտ է գաղափարախոսական պայքար, որը կսկսվի ճիշտ այն պահին, երբ քաղաքական ուժերը պետականության պահպանման գոնե միջնաժամկետ ու խիստ գործնական բովանդակությամբ ճանապարհային քարտեզ կառաջարկեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930