
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին։
Ըստ հայտարարության, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատումից բացի սկսվել է երկու երկրների միջև սահմանագծման գործընթացը։
Բացի այդ, Ալիևը նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորություններին և երկրում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները։