Բաժիններ՝

Բոբ Դիլանը Նոբելյան մրցանակը կարող է ստանալ 2017 թվականի ապրիլին

2016 թվականի Նոբելյան դափնեկիր, ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը Շվեդիա կժամանի 2017 թվականի ապրիլի սկզբին: Այդ մասին հայտնել է նրա համերգների կազմակերպիչ Live Nation ընկերությունը: «Բոբ Դիլանը Ստոկհոլմի Waterfront համերգասրահում ելույթ կունենա ապրիլի 1-ին և 2-ին, իսկ ապրիլի 9-ին՝ Լուն դայի Skne arena-ում»,- նշվում է մամուլի համար արված հաղորդագրության մեջ:

Դիլանը ներկա չի եղել դեկտեմբերի 10-ին մրցանակի հանձնման արարողությանը: Ավելի վաղ Շվեդիայի ակադեմիան հայտնել էր, որ երգիչը, հավանաբար, մրցանակը կստանա և ավանդական Նոբելյան դասախոսությամբ հանդես կգա գարնանը:

Գրականության բնագավառում դափնեկրի անունը դարձավ այս տարվա գլխավոր անակնկալը: Մրցանակը հոկտեմբերի 13-ին բանաստեղծ և կատարող Բոբ Դիլանին շնորհել են «ամերիկյան երգի մեծ ավանդույթում պոետիկ կերպարների ստեղծման համար»: Նա դարձել է առաջին երաժիշտը, որը Նոբելյան մրցանակ է ստացել դրա ողջ պատմության ընթացքում: Դիլանը բազմաթիվ երգերի հեղինակ է, որոնց թվում են՝ «Blowin’ in the Wind»-ը (ձայնագրվել է 1962 թվականին և թողարկվել 1963 թվականին), «The Times They Are a-Changin»-ը (1964), «Like a Rolling Stone»-ը (1965), հրատարակել է «The Freewheelin’ Bob Dylan» (1963) և «Highway 61 R evisited» (1965) լեգենդար ալբոմները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս