Բաժիններ՝

Ջոն Թերրին խոշոր առաջարկ է ստացել Չինաստանից

«Կապույտների» ավագ Ջոն Թերրին նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի օրոք կորցրել է իր դիրքը թիմի հիմնական կազմում և այժմ Լոնդոնի սահմաններից դուրս կարիերան շարունակելու տարբերակներ է փնտրում: Թերրիի համար ասիական լիգաներն առաջնահերթություն են:

«Չելսիի» Ջոնի վերաբերյալ առաջարկություն է ստացել չինական «Փար Իսթ» ակումբի կողմից: Ակումբը Թերրիի համար պատրաստել է մեկ տարվա պայմանագիր՝ 14.2 մլն եվրո աշխատավարձով: Պաշտպանի ձեռքբերման համար անհրաժեշտ հնարավոր գումարի չափը չի հրապարակվում, հաղորդում է The Sun-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս