Բաժիններ՝

«Անհավատալի իրողություն». Սերժ Սրապիոնյան

Սերժ Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անհավատալի իրողություն

Գիշերը գուժկան էր։ Նախ տարածվեց Հայոց ազգային երգի կատարման Վարպետի` Սահակ Սահակյանի մահվան բոթը։ Քիչ անց սիրտ ու ուղեղ շամփրող երկրորդ գույժը. ի Տեր հանգչեց Արմեն Ղազարյանը` մեր լավագույն ընկերը, գենետիկորեն և բանականությամբ Ազգային մտածող գիտնականը, անզուգական դասախոսը, կատարյալ հայրը, Ազգային Մեծի որդին, պարզապես մարդը։

Որքան էլ հիվանդությունը դաժան ու անողոք էր, այնուամենայնիվ, մի թաքուն Հույս դեռ փայփայում էինք, թե մի հրաշք տեղի կունենա, և մենք կրկին կտեսնենք մեր սիրելի ընկերոջը բանասիրականի միջանցքներում, կվայելենք նրա ներկայությունը, հազվադեպ հանդիպող պատմությունները։ Բայց… անողոք էր ճակատագիրը։

Հանգչի’ր խաղաղությամբ, սիրելի’ Արմեն, դու այսրաշխարհում ես և միշտ մեր հոգում, իսկ այնտեղ դեռ կտեսնվենք։ Հոգիդ լույսերի մեջ, անկրկնելի Մարդ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930