Շանհայը տեղի երկու օդանավակայաններում տարեկան 100 միլիոնից ավելի ընդհանուր ուղեւորահոսքով տեղ է գտել աշխարհի խոշորագույն օդային փոխադրական հանգույցների թվում: Ինչպես գրում է Shanghai Daily-ն, 100 միլիոներորդ ուղեւորը «Պուդուն» միջազգային օդանավակայանում նախօրյակին վայրԷջք Է կատարել Մոսկվայից «Արեւելաչինական ավիաուղիների» չվերթով:
Անտեսել են համակեցության կանոնները և անհարգալից վերաբերմունք դրսևորել երթևեկության մասնակիցների հանդեպ:
Մինչև 1 տարի ժամկետով իրավաբանական անձանց դրամային ավանդների միջին տարեկան տոկոսադրույքը հոկտեմբերին կազմել է 8.8 տոկոս (սեպտեմբերի 9.4 տոկոսի և հունվարի՝ 10.6 տոկոսի դիմաց), իսկ դոլարային ավանդների տոկոսադրույքը՝ 4.9տոկոս (սեպտեմբերի 5.4 տոկոսի և հունվարի 5.5 տոկոսի դիմաց)։
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 16-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր դիմել հիվանդանոց:
Դեկտեմբերի 13-ին կայացել է ԲրազիլիաՀայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդրանիկ նիստը, որում ներկայացված են Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի երկու պալատների՝ Սենատի և Պատգամավորների պալատի անդամներ:
Հայաստանի բնապահպանության նախարարությունը կսահմանի օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակ:
Սուրբ Ծննդյան տոների մոտենալուն զուգահեռ` նվազում է տնտեսական տեղեկատվությունը: Ավելի ճիշտ, այդ տեղեկատվությունն ընդամենը դառնում է ամանորյա առևտրի նկարագիր: Ու հանկարծ այդ ամենի ֆոնին ՀՀ սոցապահովության պետական ծառայությունը տեղեկատվություն հրապարակեց մեր երկրում թոշակ ու նպաստ ստացողների թվաքանակի մասին:
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 18-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չկալովի փողոցի թիվ 39 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1937 թ. ծնված Ժորա Պետրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Ցանկացած ֆուտբոլիստ կարող է գալ «Ռեալ», բայց նա երբեք չի հասնի այն ամենին, ինչին հասել է Ռոնալդուն: Առանց չափազանցության կարող եմ ասել, որ Ռոնալդուն «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խոսքերն է մեջբերում AS-ը:
Իրանի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Հրայր Մկոյանի և Վարազդատ Հարոյանի թիմերի` Թեհրանի «Էսթեղլալ»-ի ու Մաշհադի «Փադիդե»-ի միջև կայացած մրցավեճում նվազագույն հաշվով առավելության են հասել թեհրանցիները:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընտրություններին ընդառաջ դաշինքներ կազմելու հարց չի քննարկել:
Ֆրանսիան պահանջել է Հալեպում առկա իրավիճակի հետ կապված անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համբուրգյան հայտարարության մեջ զետեղված են թեզեր, որոնք բխում են հայկական կողմի սկզբունքներից:
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի, ինչպես նաև` անհատների հետ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 18.41-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում՝ «Եռաբլուր» պանթեոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը ընդգրկում է տարբեր հասցեներում գտնվող շենքեր, գոլֆի համար նախատեսված համալիրներ, երկնաքերեր: Դրանցից շատերը գնված են հիփոթեքային վարկերով, որոնցից երեքը մտահոգության տեղիք են տալիս փորձագետների շրջանակում՝ կապված այն բանկի հետ, որը տնօրինում է վարկերը: Դա գերմանական Deutsche Bank-ն է:
Կառավարության ընդունած որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարության «Թափոնների ուսումնասիրության կենտրոն», «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ները կմիաձուլվեն՝ ստեղծելով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ:
Հառիճը Շիրակի մարզի հայտնի պատմամշակութային ժառանգություն ունեցող, բայց միեւնույն ժամանակ սոցիալապես ծանր պայմաններով աչքի ընկնող համայնքներից է:
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ պետական գործիչ Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը:
Գավառ քաղաքի արվեստի դպրոցի սան Սաթենիկ Սահակյանը վերջերս ոսկե եւ արծաթե մեդալներով է վերադարձել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից:
Այսօր համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, ըստ որի՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին երկու օր առաջ նախաինսուլտային վիճակով աշխատավայրից շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Բրյուսելում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի տասնյոթերորդ նիստը:
«Ընտրությունների ժամանակ վերանում են նաև «իշխանություն», «ընդդիմություն» հասկացությունները, որովհետև իշխանություն ես, եթե պառլամենտում մեծամասնություն ես, բայց ընտրության օրը պառլամենտը, կարելի է ասել, այլևս չի գործում»։
Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի նավթային պետական ընկերության (SOCAR) կողմից չապահովված կորպորատիվ վարկերի վերաբերյալ վարկանիշը գնահատել է BB, այսինքն` բացասական:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետ է կանչել մի շարք երկրներում առաքելություն իրականացնող Ադրբեջանի դեսպաններին:
2016 թվականի հոկտեմբերին Հայաստանի փոխանակման կետերի կողմից իրականացվել է 59 մլն 707 հազար դոլարի, 9 մլն 209 հազար եվրոյի և 1 մլրդ 495 մլն 178 հազար ռուբլու շրջանառություն։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Սոթքի ոսկու հանքի տարածքում հնչած կրակոցների դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, երկու անձի առաջադրվել է մեղադրանք:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ սիրիահայ գործարարների՝ նրանց հուզող հարցերը լսելու և լուծման տարբերակները քննարկելու նպատակով:
Կասկածանքները հաստատվեցին. թմրանյութ հայտնաբերվեց: