Հետազոտության համաձայն՝ առաջին կուրսում ավելորդ քաշից տառապել է ուսանողների ընդամենը 23 տոկոսը: Ուսումնառության ավարտին այս ցուցանիշը հասել է 41 տոկոսի, այսինքն՝ ավելացել է 78 տոկոսով:
Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին պղնձի խտանյութի արտադրության ծավալները կազմել են 326.2 հազար տոննա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաջայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն ավելացել է 30 տոկոսով:
Ձեռնամարտ և դանակահարություն Երևանի Կորյունի փողոցում:
Թրամփը պատրաստվում է երդմնակալության արարողությանը, որից հետո կհռչակվի ԱՄՆ-ի նախագահ։ Սակայն այս օրերին նա չի թաքցնում իր արհամարհական վերաբերմունքը երկրի հետախուզական գործակալությունների նկատմամբ, ըստ որոնց Ռուսաստանի կողմից իրականացվող հաքերային հարձակումների նպատակը ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդեցություն գործելն է եղել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 13-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ գազալցակայանի մոտակայքում, «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օլիմպիական խաղերն ամեն ինչով, բացարձակ ամեն բանով տարբերվում են մյուս մրցաշարերից: Այս հուզմունքն այլ է, երկրպագությունն ուրիշ է, միայն ծանրամարտը չէ: Հաղթում են մարզիկները նրանց հետ հավասար ուրախանում ես նաև դու:
Հայաստանի ազգային հավաքականի և Ստամբուլի «Բեշիքթաշ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ՀՀ կառավարության որոշմամբ կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից:
«Ցավոք սրտի, նախորդ երկու տասնամյակների ընթացքում քաղաքականությունը, որը միտված է եղել Հայաստանին դուրս մղել տարածաշրջանային էներգետիկ շուկայից, կանխել է այս արժեքավոր հնարավորությունն իրապես դիտարկելու հնարավորությունը։ Ուստի Հայաստանի մասնակցությունը ցանկացած էներգետիկ ծրագրի կլինի չափազանց արժեքավոր»։
Գրոհայինները կլքեն Հալեպի արևելյան շրջանները մոտակա ժամերին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Գործակալությունը մի բան է ասում, դեղ ներկրողները մեկ այլ բան են ասում, վերջում գնում են դատարան: Տուժում է բիզնեսը, բնակչությունը, մենք, որովհետև դա ոչ կառավարելի, անկանխատեսելի գործընթաց է: Նոր օրենքով ոչ մի գործակալություն, ոչ մի պետական մարմին մերժման գործընթացը կամային ձևով մեկնաբանելու հնարավորություն չունի:
Հայաստանի և Ավստրալիայի Միության կառավարությունների միջև ստորագրվելու է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը բիզնեսից կհեռանա նախքան իր պաշտոնակալության արարողությունը, որը տեղի է ունենալու հունվարի 20-ին: Իր ակտիվների կառավարումը նա մտադիր է փոխանցել երկու որդիներին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան, ով դեկտեմբերի 13-ին պայմանական ազատ էր արձակվել երկրից դուրս չգալու պայմանով, կրկին ձերբակալվել է:
«Մեզ ումի՞ց պաշտպանեն՝ Վրաստանի՞ց, Իրանի՞ց, Թուրքիայի՞ց։ Այսօր ես Թուրքիայից վտանգներ չեմ տեսնում, Իրանից, Վրաստանից՝ ևս, Թուրքիան այնքան խնդիրներ ունի, դրանցով է զբաղված, մենք ունենք սպառնալիք միայն Ադրբեջանից, եթե այս զորախումբը մեզ չի պաշտպանում այդ սպառնալիքից, ապա ինչո՞ւ է ստեղծվում»։
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով՝ մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության հիմնադրման 60-րդ և Հանրային ռադիոընկերության հիմնադրման 90-րդ տարեդարձերի կապակցությամբ հեռուստատեսության և ռադիոյի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով:
Շվեյցաիայի Rolex ժամացույցի ընկերությունը ներկայացրել է Oyster Perpetual Datejust Pearlmaster նոր ոսկերչական մոդելը: Այս մասին lenta.ru-ին պատմել Է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ժամացույցն անցել է բազմաթիվ ստուգումներ, որոնցից հետո դրան շնորհվել է գերճշգրիտ ժամանակաչափի կարգավիճակ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 20:00-ի դրությամբ՝ Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Արտաշավանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Մարտունու, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«2017 թվականի բյուջեն, ամենայն հավանականությամբ, ըստ կառավարության կողմից ներկայացված ծրագրի և ըստ հատկացումների պետք է ստեղծի այն նախադրյալներն, որոնք հետագա ժամանակահատվածների համար որոշակի տնտեսական աշխուժացում կապահովեն»,- ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Երիցյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր, հայտնի պետական գործիչ Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Անհրաժեշտ է 1 սրվակ վիտամին B6, 1 սրվակ վիտամին B12, 1 գրամ վիտամին C, 2 ճաշի գդալ գերչակի կամ կռատուկի յուղ, 2 ճաշի գդալ մեղր (մեղրը պետք է տաքացված լինի գոլորշու վրա), 2 ճաշի գդալ բալզամ մազերի համար։
Համացանցում սկսել է նոր կրիպտովիրուս տարածվել՝ Golden Eye անունով, որը ոչ թե zip ձևաչափով է գալիս, այլ որպես նորմալ excel ֆայլ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերանորոգման և վերազինման աշխատանքների ավարտից հետո ներկա է գտնվել առաջին ներկայացման՝ «Պեպո»-ի պրեմիերային:
ՀՀ կառավարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Հաղորդվում է, որ ֆրանսիացի կենսաթոշակառու բժիշկը, որը ցանկացել է, որ իր անունն անհայտ մնա, Tajan աճուրդային տուն է բերել իր հորը պատկանող մի տուփ գծանկարներ, որն ապրել է կենտրոնական Ֆրանսիայում: Աճուրդային տան աշխատակից Տադի Պրատը 15 գծանկարների մեջ նկատել է ծառին կապված սուրբ Սեբաստյանի պատկերը: Գծանկարն արված է տուշով:
Երկրաշարժից 28 տարի անց «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ օս բժիշկ Կազբեկ Կուդզաևի և նրա հիվանդների ու գործընկերների հանդիպումը։ Բժիշկը լավ էր հիշում իր հիվանդներին, և, ինչպես ինքն է նշում՝ հիվանդն ինչքան լավանում է, այնքան նրա հիշողությունը վատանում է, և նա մոռանում է իր բժշկին, բայց այս դեպքում բժշկին չէին մոռացել. «28 տարի անց հիվանդներից մեկը կարիերա ունի, նրան ծափահարում են, իսկ մյուսը ծանր վիրահատություններից հետո երեխաներ է ունեցել, բայց նրանք մեզ չէին մոռացել»:
ՊՍԺ-ն դիտարկում է 52-ամյա իտալացու թեկնածությունը՝ գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի հեռանալու դեպքում, հաղորդում է Le Parisien-ը: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում փարիզեցիները գրավեցին 2-րդ հորիզոնականը, իսկ Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ընդամենը երրորդն են:
Այս տարի «Այդա Էզդիտ» օրերը սկսվում են դեկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին ծոմ են պահում, իսկ դեկտեմբերի 16-ին սկսվում է տոնը:
«Գաղափարից՝ դեպի շուկա» մրցույթին այս տարի ներկայացվել էին ավելի քան 80 թիմեր: Վենչուրային կոնֆերանսի ժամանակ ժյուրիին ներկայացվեցին 20 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ նորարար թիմերի կողմից:
«Չելսին» կարող է փոխարինել Ֆաբրեգասին կիսապաշտպան Ռաջու Նաինգգոլանով կամ պաշտպան Ատոնիո Ռյուդիգերով, հաղորդում է Football Italia-ն: Հռոմեացիների երկու ֆուտբոլիստներն էլ դուր են գալիս «կապույտների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին: