Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը ԵԱ-ի փոխչեմպիոն է
Հայաստանի բռնցքամարտի ընտրանու անդամ Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 48 կգ քաշային կարգի եզրափակիչում Բարեղամ Հարությունյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Էդմոնդ Խուդոյանի հետ և զիջեց 5:0 հաշվով:
Ավելի ուշ 92 կգ քաշի եզրափակիչում Նարեկ Մանասյանի մրցակիցը կլինի կրկին Ռուսաստանից Մուսլիմ Հաջիմագոմեդովը:
Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր: Իսկ տղամարդկանց հավաքականից ԵԱ-ի բրոնզե մեդալներ էին նվաճել Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը: