Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն նվաճեց «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց «Ոսկե գնդակ 2016»-ի հաղթող։ Պորտուգալացին առաջ անցավ Լիոնել Մեսսիին («Բարսելոնա») և Անտուան Գրիզմանին («Ատլետիկո»):

Քվեարկությանը մասնակցել են միայն մարզական լրագրողները:

Կրիշտիանու Ռոնադլուն չի եկել պարգևատրման արարողությանը, քանի որ «Ռեալի» հետ Ճապոնիայում պատրաստվում է Աշխարհի ակումբային առաջնության հանդիպումներին:

Սա պորտուգալացու թվով չորրորդ «Ոսկե գնդակն» է։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարում Ռոնալդուն «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու, ինչպես նաև դարձել է Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս