Չինաստանի Tesla-ի գործարանը ամենաարդյունավետն է. Իլոն Մասկ
Շանհայի գործարանը Tesla-ի ամենաբարձր արդյունավետությամբ գործարանն է: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը Պեկինում ՉԺՀ պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերը, հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Շանհայի Tesla գիգաֆաբրիկան Tesla-ի ամենաբարձր արդյունավետությամբ գործարանն է՝ բոլորը չինական թիմի քրտնաջան աշխատանքի և իմաստության շնորհիվ: Tesla – ն պատրաստ է հետագայում ևս խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ և հասնել ավելի ու ավելի մեծ փոխշահավետ արդյունքների», – ասել է Մասկը, որի խոսքը մեջբերում Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Մասկը ցանկանում է հանդիպել չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Չինաստանում լիովին ինքնավար մեքենաների համար ծրագրային ապահովման տեղակայումը և թույլտվություն ստանալու Չինաստանում հավաքագրված տվյալները արտերկիր փոխանցելու համար՝ ինքնավար վարման ալգորիթմներ պատրաստելու նպատակով:
Ամերիկյան Tesla Motors ընկերությունը, որը ղեկավարում է Մասկը, հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրական մեքենաների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող և արտադրող։ Բացի էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում է մարտկոցներ և Էլեկտրաշարժիչներ և վաճառում այլ ավտոընկերություններին, մասնավորապես Toyota-ին և Daimler-ին