«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Վարդան Հարությունյանն է

Անցած շաբաթ կառավարությունը հավանության արժանացրեց փոփոխությունների մի փաթեթ, որը նախատեսում է, այսպես կոչված, հարկային համաներում՝ տարբեր կատեգորիաների անձանց ու կազմակերպությունների համար։ Իսկ Ազգային ժողովն  անցած շաբաթ ընդունեց պետական բյուջեի մասին օրենքը, որը բոլոր կանխատեսումներով վատ ցուցանիշներ նախատեսող հաջորդ տարվա ընթացքում նախատեսում է հարկային եկամուտների ավելի բարձր մակադրակ։ Ի վերջո, հատկապես նոր կառավարության նշանակումից հետո մենք գրեթե ամեն օր հայտարարություններ ենք լսում ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին։ Ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով են կատարվելու այս ցուցանիշներն ու խոստումները, եթե տնտեսությունը գտնվում է կայուն անկման փուլում։ Այս հարցերի շուրջ է «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրույցը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս