Մրցարշավորդ եւ դրիֆտեր Ռայան Թյորքը սուրբծննդյան նոր տեսանյութ է հրապարակել: Դրանում վարորդը Ferrari 458 Italia սուպերքարի շարժիչով Toyota GT86-ի իր խցիկում զբոսնելու է հանել Սանտա Կլաուսի հագուստով մի մարդու: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Donut Media ալիքում:
Հեռախոսի վրա տեղադրված են ֆրոնտալ և դարձերեսի երկու խցիկներ, գաջեթի ակտիվացումը տեղի է ունենում տիրոջ մատնահետքերով: Պլանավորվում է, որ սմարթֆոնի վաճառքները կմեկնարկեն 2017 թվականին, այն կներկայացվի միայն չինական շուկայում: Մոդելի գները կտատանվեն 1007-ից մինչեւ 2446 դոլար:
Քննչական մարմինը, սակայն, 2016 թ. դեկտեմբերի 20-ին հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանի քննարկմանը այն դեպքում, երբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից հանցագործություն կատարելու ուղղությամբ նախնական քննությունը պետք է կատարվի Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից:
«Մենք «Չելսիից» 7 խաղ ավելի ենք խաղացել, դրա համար էլ մեզ համար ավելի ծանր կլինի: «Լիվերպուլը» վերջերս այդքան մոտ է տիտղոսին, որովհետև շաբաթական մեկ անգամ էր խաղում:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 17.25-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան թեքվել է և փակել ճանապարհի երթևեկելի մասը:
«2016 թվականի ընթացքում այլ փորձություններ ևս բաժին ընկան, բայց հիմնականում կարողացանք պահել միությունը, սերն ու միաբանությունը և դարձյալ ամրապնդել մեր հույսն ու հավատքը դեպի մեր հայրենիքն ու դեպի մեր ապագան և 25 տարիների երիտասարդ կյանք ունեցող մեր պետությունը փորձեցինք կրկին դարձնել մեր մտքի ու սրտի կիզակետը»,- նշեց գերաշնորհ հայրը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքները:
«Ինտեր ՌԱՕ» խումբը և «Տաշիր» խումբը ժամկետից շուրջ ավարտին են հասցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ի վաճառքի գործարքի երրորդ փուլը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ամանորի գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ Եկեղեցու բոլոր տաճարներում, կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 28-ին, ժամը 15.19-ին ՌԴ քաղաքացուց ահազանգ է ստացել, որ ինքը մոլորվել է Ծաղկունյանց լեռնաշղթայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 28-ի ժամը 20:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ:
Արցախի միջազգային ճանաչումը և ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը մնացել են ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթ ուղղությունները։
Լսեք, եթե Ձեր սրտով չէ, թող այդպես լինի: Ես չեմ կարող անել այնպես, որպեսզի բոլորին դուր գամ, և չեմ խնդրում որևէ մեկին սիրել ինձ: Գլխավորը, որ ինձ դուր է գալիս, և ես ինձ սիրում եմ: Իսկ նրանք թող շարունակեն այդպես մտածել:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ականանետից կրակ է արձակվել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
«Ծրագրված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության նշանակումը ՀԱՊԿ-ի համար իմիջի և սկզբունքի հարց է այլևս»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց անվտանգության և քաղաքական հարցերով վերլուծաբան, ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին։
Թուրքական ոստիկանությունը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում շարունակում է լայնամաշտաբ հետախուզական գործողություններ իրականացնել:
Գրավիչ փաթեթավորումն առնվազն երկու անգամ բարձրացնում է նվերի արժեքը: Բացի այդ, լավ փաթեթավորված նվերը շատ երկար կհիշվի: Ներկայացնում ենք ամանորյա նվերների փաթեթավորման ամենաինքնատիպ տարբերակները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 28-ին կայացած տարեվերջյան մամուլի ասուլիսին անդրադարձել է տարածաշրջանում Ռուսաստանի ունեցած դերին և ՌԴ հետ Արացախի առնչություններին։
Ես մասնաբաժիններ ունեմ մի քանի ընկերություններում, և խոսքը գնում է ոչ ուղղակի ներդրումների մասին. ես ուզում եմ ավելի մոտ լինել բիզնեսի աշխարհին: Ես այն շատ հետաքրքիր եմ համարում:
Հայաստանի ազգային հավաքականի և թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը երկար ժամանակ վնասվածքից բուժվելուց հետո վերադարձել է դաշտ:
Սառը եղանակին, որքան էլ տաք հագնվեք, տաք ըմպելիքներ խմեք կամ վիտամիններ օգտագործեք, միևնույն է, հիվանդանում եք, քանի որ վիրուսը ոչինչ հաշվի չի առնում:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բավարարված չէ նախագահ Օբամայի կողմից իրականացվող մի շարք քայլերով, որոնք առնչվում են իշխանության փոխանցմանը:
«Տարվա ձեռքբերում, որպես այդպիսին, չի եղել: Շոշափելի կամ առարկայական բացթողումներ՝ նույնպես: Նրանց, ում սիրում եմ, իմ կողքին են և առողջ, և ուրեմն՝ արդեն իսկ ձեռքբերում է: Մի լավ ճշմարտություն կա.«Երջանկության մասին կարելի է խոսել 5 րոպե, ոչ ավելի: Այստեղ ոչինչ չես կարող ասել, բացի նրանից, որ երջանիկ ես»»,- մեջբերում է Էռնան:
«Վերջին տարիների փորձն ամփոփելիս այս տարի ալկոհոլային թունավորումների մեծ աճ է զգացվում։ Տարեցտարի ավելանում է թունավորվողների թիվը։ Պետք է նշեմ, որ առաջ թունավորման դեպքերը գրանցվում էին միջին տարիքի անձանց մոտ, այժմ, ցավոք, այդ թիվը բավականին երիտասարդացել է։ Սկսած 15-16 տարեկանից շատ են աճել թունավորման դեպքերը, ինչպես նաև կանանց շրջանում են շատացել նմանատիպ դեպքերը»,-ասաց Գաբրիելյանը։
«Այս ներդրումային ծրագրերը մենք ներկայացնում ենք տարբեր երկրների ներդրումային դաշտին: Հետաքրքրվողներ կան մի շարք երկրներից, այդ թվում, Իրանից»,- ասաց Հայկ Հարությունյանը:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձին կաշառք տալու գործով մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցներն իրեն պարտադրել են սուտ հաղորդում տալ այն մասին, թե, իբր, 200.000 դրամ կաշառք է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից: