Բաժիններ՝

Նախարար Մարտիրոսյանը արտերկրի ընկերության պաշտոնյայի հետ քննարկել է կամրջաշինական փորձի ներդրումը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 12-­ին ընդունել է «Waagner & Biro Bridge Systems» շինարարական ընկերության պատվիրակությանը՝ վաճառքի տարածաշրջանային տնօրեն Օսվալդ Հաթերի գլխավորությամբ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության  հաղորդագրության մեջ նշված է.

«Ներկայացնելով ընկերության գործունեության շրջանակներն ու ծրագրերը՝ Օ. Հաթերը նշեց, որ կամրջաշինության ոլորտում ունեն շատ հարուստ փորձ: Տարաբնույթ կոնստրուկցիաներով, այդ թվում` նաև սեյսմակայուն, կամուրջներ են կառուցել աշխարհի տարբեր երկրներում։ Նրա խոսքով՝ Հայաստանի նման լեռնային երկրում, որտեղ կա երկրաշարժի վտանգ, նման կոնստրուկցիաներով կամուրջների կառուցումն արդյունավետ ու անվտանգ կլինի։

Նախարար Վահան Մարտիրոսյանը, ընդգծելով առաջարկի կարևորությունը, նշեց, որ ապագա համագործակցության հնարավորություններ տեսնում է հատկապես Սպիտակ քաղաքում նախատեսվող կամրջի շինարարությունում։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց տեղում աշխատանքներին ծանոթանալուց հետո քննարկել համագործակցության հնարավորությունները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս