Բաժիններ՝

Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն

ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության որակը և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ՔԿ նախագահն անդրադարձել է ԵՄ պատվիրակության իրականացրած դրամաշնորհային ծրագրերով հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի նախաքննությանը։

Քննչական կոմիտեում հարուցվել է 2 քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից հափշտակություն կատարելու վերաբերյալ, որոնցից մեկով բավարար ապացույցներ են ձեռք բերվել 134.620 եվրոյին համարժեք դրամի հափշտակության վերաբերյալ, պարզվել է հափշտակության մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ընդունել է առաջադրված մեղադրանքը և ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասը։

Երկրորդ քրեական գործով բացահայտվել են հափշտակությունների մի շարք դրվագներ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, ընդ որում՝ նրանցից երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ՝ տվյալ քրեական գործով հափշտակությունների իրական ծավալը, դրանց մասնակցություն ունեցած բոլոր անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ ՀՀ ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանը կարևորել է հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերումը՝ քրեական գործի բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունն ապահովելու համար։

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակներում աջակցել քննությանը և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ աշխատանքային կարգով շարունակել քննարկումները։

Կողմերը քննարկել են նաև համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցեր՝ նախանշելով կոնկրետ ուղղություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031