ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտություն կրելուց 1 օր անց Christian Times Newspaper-ը գրեց, թե ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը որոշել է ամուսնալուծվել ամուսնուց՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնից։
Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով Պոլսո պատրիարքի հավանական թեկնածուներից է, համոզված է, որ պատրիարքի ընտրության գործընթացը պետք է իրականացվի ավելի հարմար պայմանների ներքո: Այս մասին Բեքչյանը խոսել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:
Ըստ նրա՝ ճիշտ կլինի, որ պաշտոնյաներն իրենց գրպանից համալրեն այդ ֆոնդը. «ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե հրաժարվում է նախագահի՝ 400 հազար դոլար աշխատավարձից, քանի որ ինքն ապահովված է: Իսկ եվրոպական երկրներում ընդունված է, որ պաշտոնյաներն իրենց աշխատավարձի ութ տոկոսը պետք է տրամադրեն բարեգործությանը: Մեր հարուստ պաշտոնյաներին պետք է պարտադրեն գումարներ նվիրաբերել: Վիգեն Սարգսյանի հայտարարությունը ողջունում եմ, բայց դա պետք է արվի պաշտոնյաների հաշվին»:
Հակաբիոտիկների վաճառքը դեղատներում առանց դեղատոմսի կարգելվի: «Դեղերի մասին» նոր օրենքով, որն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 15-ից հետո, հակաբիոտիկների դուրսգրումը դեղատոմսով չիրականացնելու դեպքում տույժեր եւ տուգանքներ կսահմանվեն:
Ն. Զոհրաբյանը կրկին հետաքրքրվեց, թե ո՞ւր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի գումարները, և արդյո՞ք համերգի համար 50 միլիոն դրամ են հատկացնելու։ Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ հիմնադրամի մասին ինֆորմացիան կարելի է օրենսդրությամբ պահանջել հիմնադրամից. «Ես չգիտեմ, թե ուր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի փողերը, կարող եմ ևս հետաքրքրվել։ Համերգի մասով, ո՛չ, խոսքը վերաբերել է 2016 թվականի հունվարի 28-ին տեղի ունեցած համերգին»։
Վերահսկիչ պալատ – Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ հակամարտությունը, ինչպես երևում է, նոր թափ է ստանալու։
Մոսկվայի դատախազությունը կպարզի «Ռուսաստանի ձայնը-2» հեռուստանախագծի ամենավառ մասնակիցներից մեկի՝ Անդրեյ Դավիդյանի մահվան պատճառները։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Դավիդյանի տնօրեն Յուրի Դենիսովին։
Հիմք ընդունելով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է մրցույթ մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրական ենթակառուցվածքների վերագործարակման նպատակով։
«Դուք սոցիալապես անապահով երեխաներին եք հիմնականում ուղարկում, ասում եք, թե՝ մենք ձեր կյանքի համար կվճարենք։ Կներեք, սա ի՞նչ ցինիկ մոտեցում է։ Եվ հիմա փորձել սա անցկացնել հայրենասիրական տոնայնության տակ… սա այդ հայրենասիրական հասկացողության աղճատումն է բովանդակային տեսակետից»։ Արթուր Սաքունցն ասաց, որ պահանջում են ետ վերցնել նախագիծը. խնդրի լուծման մեթոդոլոգիան սխալ է։ Կառավարությունը պետք է հստակ ծրագիր ներկայացնի կոռուպցիայի դեմ պայքարի և ստվերային տնտեսության կրճատման համար։
Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում վագոններից մեկում կարճ միացում է եղել:
Նոյեմբերի 15-ին, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանում կայացվելու են որոշումներ, որոնց հեղինակների հոգեվերլուծությունը ցանկալի ու հրապարակելի արդյունքներ չի կարող ապահովել ո՛չ հասարակության, ո՛չ էլ, առավել ևս, պաշտոնյաների համար։
«Բերելով ԱԺ այս նախագիծը՝ չեմ փնտրել սրա մեջ որևէ քաղաքական դիվիդենտներ կամ միավորներ։ Միայն ուրախ և կողմ կլինեի, եթե ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրը, ինչպես նաև՝ պետական կառավարման համակարգում դրա համար ավելի ուղիղ պատասխանատվություն ունեցող համապատասխան մարմինները, հետամուտ լինեն ու թվարկեն այն բոլոր անունները, որոնք փորձել են հատկապես պաշտպանական բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների և օջախների ենթադրյալ երջանկությունը։ Եթե նման մարդիկ կան, պետք է պատժվեն, ու այդ գումարները պետք է վերադարձվեն»։
Նոյեմբերի 14-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Vectra B» և «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանը Չինաստանի հետ ստորագրել է ռազմական համագործակցության մասին համաձայնագիր, հայտնում է APA-ի թեհրանյան բյուրոն։
«Շան գլուխը լրիվ այլ հարթությունում է թաղված. ոչ մի կապ չունի 1000 դրամը, ոչ մի կապ չունի այդ երեխաներին օգնելը, թոշակներ նշանակելը, դա հեքիաթի բացահայտ մասն է, իսկ խորքում լրիվ այլ պատմություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը՝ մանրամասնելով, թե ինչ է թաքնված խորքում:
Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած հրաձգությունից մահացած 25-ամյա Գեւորգ Ասլամազյանը նոյեմբերի 13-ի երեկոյան տանը հաց ուտելիս է եղել, երբ ծանոթներից մեկը զանգել, կանչել է գեղեցկության սրահի տակ գործող «օբյեկտ»:
Նրա խոսքով՝ նախատեսվում է ներդնել հատուցման հատուկ համակարգ, որն իր մեջ կներառի և կհամախմբի ինչպես՝ պետական, այնպես էլ՝ հասարակության աջակցության տարբեր խողովակներից ստացված միջոցները։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է զորավարժությունների՝ դաշտային պայմաններում ստեղծված գլխավոր հրամանատարական կետը։
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստերից մեկում «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության համանախագահ Յուրի Բոյկոն հարվածել է Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին։
Իրանը հետաքրքրված է ռուսական սպառազինության և տեխնիկայի մատակարարմամբ, այդ թվում՝ T-90 տանկերի, հրետանային համակարգերի, ինքնաթիռների, ուղղաթիռների մատակարարմամբ։
«Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը, որը ղեկավարում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, աջակցել է երկրի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի թեկնածությանը որպես իշխող կոալիցիայի թեկնածու՝ դաշնային նախագահի պաշտոնում։
Բրիտանիան և Ֆրանսիան խափանել են ԵՄ երկրների արտակարգ հանդիպումը, որտեղ պետք է քննարկվեր ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, հայտնում է Financial Times-ը։
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պաշտոնապես հրաժարական է ներկայացրել՝ կապված նախագահական ընտրություններում իր կուսակցության պարտության հետ, գրում է Reuters-ը։
ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը որոշել է ամուսնալուծվել, գրում է Christian Times Newspaper թերթը։
«Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում ստեղծվել է տիպիկ Հանրապետական իրավիճակ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Այն արտահայտությունները, որ վերագրվում են ինձ, իրականությունից բավականին հեռու են: Այդ օրը ես մի քանի անգամ այդ հարցին պատասխանել եմ և նման արտահայտություն հասարակության կամ ժողովրդի հետ կապված երբևէ չեմ արել, չեմ մտածել և երբևէ չեմ անելու?:
«Ես բավականին հայտնի եմ ամբողջ աշխարհում, ոչ միայն Ամերիկայում: Գրել եմ երեք գիրք, դրանք 25 լեզուներով թարգմանված են 40 երկրներում,- հայտնել Է միլիարդատիրոջ նախկին կինը:- Ես հայտնի եմ Իվանա անվամբ: Իրականում Թրամփ ազգանվան կարիքը չունեմ»:
Իրանի իշխանությունները օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով որոշում են ընդունել նոյեմբերի 14-ին չեղարկել պարապմունքները Թեհրանի դպրոցներում ու մանկապարտեզներում: Այս մասին հայտնել է լիբանանյան The Daily Star թերթը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 14-ին գործադիր մարմնի նիստ կգումարի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: