
Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 15-ին, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում՝
Նոյեմբերի 15-ին, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, նոյեմբերի 17-ին‵ մինչև կեսօր, սպասվում են տեղումներ:
Երևանի նոյեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.00C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.00C (1996 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.40C