«Վերջին տարիներին եղել է ոչ մեծ ծավալի, բայց որոշակի գումարների վերադարձ պետական բյուջե»,- նշեց նա:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանին՝ կաշառք ստանալու համար:
Սյունիքի մարզի Կապան քաղաքում նոյեմբերի 13-ին մի խումբ դիմակավորված անձինք զինված հարձակում են գործել ավտոգազալցակայանի վրա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Տեր Վահրամի խոսքերով՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է Մայր աթոռի համար մնալ հայ եկեղեցու սպասավոր:
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է չներկայացնենք ընդհանուր առմամբ մեր հնարավորությունները: Մեր զորահանդեսը բավականին հարցերի պատասխաններ տվեց, և այդտեղ էլ էինք բավականին ծախս արել, բայց հանրության մոտ եղած անհանգստությունը, որ համապատասխան զենք-զինամթերք չունենք, չենք կարողանալու պատասխան տալ, դրա պատասխանը տրվեց զորահանդեսի ժամանակ: Եվ, ընդհանուր առմամբ, եթե մենք կատարում ենք մի գործ, դա չի նշանակում, որ պետք է տոնակատարություններ չանենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո նման նախաձեռնություն ցուցաբերեցին նաև Արցախի Հանրապետությունում: Այդ նախաձեռնությունը ցուցաբերել էին կուսակցությունները: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հենց ԼՂՀ քաղաքական ուժերը, որոնք նախաձեռնել էին Սահմանադրության փոփոխություն, որը նախատեսում է անցում խորհրդարանական համակարգին, միմյանց հետ բավականին լուրջ քննարկումներից հետո հանգեցին այն եզրակացության, որ այս էտապում նման կառավարման համակարգի անցնելը ԼՂՀ-ի համար ճիշտ չէ»:
«Իհարե, դուք բավականին երիտասարդ եք ինձանից, կարող է չհիշեք, բայց կար շատ հայտնի հումորիստ Արկադի Ռայկինը, որն ասում էր, որ եթե բալերինայի ոտքին դինամո կապեք, նա շատ հոսանք կարող է արտադրել պտտվելու ընթացքում։ Ձեր առաջարկն ինձ հիշեցրեց մոտավորապես նույն տրամաբանությունը։ Չեմ կարծում, որ բանտարկյալներին ազատելով՝ բյուջեում փող ենք խնայում, չեմ կարծում, որ մարդուն նստեցնում են բանտ՝ փող ծախսելու կամ այնտեղից փող շահելու համար, բայց դուք՝ որպես պատգամավոր, կարող եք ունենալ ցանկացած երևակայություն»:
«Դժվար էր Ռուսաստանում աշխատել ապրիլյան պատերազմի օրերին»,- այսօր Ռուսաստանի հայտնի հայ լրագրողների մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանում աշխատող ազգությամբ հայ խմբագիր Նիկոլայ Ենիկոլոպովը:
Սպասվում է, որ Դաքար քաղաքից (Սենեգալ) Նատալ քաղաք (Բրազիլիա) լողահերթը կտեւի չորս կամ հինգ ամիս: Բրիտանացին հույս ունի լողալով անցնել 3,2 հազար կիլոմետր տարածությունը եւ մեկ միլիոն ֆունտ հավաքել բարեգործության համար:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 16-17-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա):
Եվրամիության խորհուրդը ևս 17 սիրիացի նախարարի և Սիրիայի ԿԲ-ի ղեկավարի անունները ներառել է իր պատժամիջոցային ցուցակում, ասվում է եվրոպական գերատեսչության կայքում։
Քիշնևի (Մոլդովա) կենտրոնական հրապարակում «Պատիվ, արժանապատվություն և հայրենիք» քաղաքացիական հարթակը հավաքել է երկրի նախագահական ընտրությունների արդյունքից դժգոհ ընտրողներին, հայտնում է Point.md-ն։
«Ես առնվազն 3-3.5 տարի այս ամբիոնից հնարավոր բոլոր առիթների ժամանակ բարձրաձայնել եմ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի արմատական վերնայման խնդիրը»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։
Անհրաժեշտ է վերանայել Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեման, որը հաստատվել է դեռևս 2009 թվականին։ Վարչապետի հանձնարարությամբ քննարկելով հարցը՝ նման եզրակացության են եկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետները։
Բացահայտվել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մի շարք դրվագներ. ԱՐ. «Քննության գաղտնիքը»:
Նախկին ռեալիթի շոուի աստղ, միլիարդատեր, ներկայումս արդեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 17-ամսյա նախագահական քարոզարշավից հետո, առաջ անցնելով իր բոլոր մրցակիցներից, կմնա այն նույն մարդը, որին բոլորը սովոր էին տեսնել էկրաններից՝ մշտապես չափազանցնող, բռնկուն, վախեցնող, ընդհանրացնող, գրում է Politico-ն։
Նոյեմբերի 12-ին, ժամը 18.40-ին, Ս. Մանուկյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Նոյեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վարդան Նիկողոսյանին ոստիկանություն բերման ենթարկելու դեպքը լրատվամիջոցներով տարածվելուց հետո լայն, սակայն միակողմանի արձագանք է ստացել:
«Մենք պարտավոր ենք վճարել այդ 1000 դրամները. բոլորս անխտիր: Լավ է, որ նվազագույն աշխատավարձ ունեցողներից ձեռնպահ են մնում՝ փող վերցնել: Բայց բոլորդ էլ սրճարան գնում եք, չէ՞: Սրճարանում մեկ գավաթ սուրճն այսօր արժե 1000 դրամ: Ենթադրենք՝ ամիսը մեկ գավաթ սուրճ պակաս ես խմում»,- այսօրվա ասուլիսին ասաց նա:
Նոյեմբերի 12-ին, ժամը 18.20-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1945 թ. ծնված Ֆլորա Դիլանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Թուրքիայի և Իրաքի մասնակցությունը Սիրիայի հարցով Թեհրանի և Դամասկոսի եռակողմ բանակցություններին կարող է օգտակար լինել Սիրիայի հակամարտության կարգավորման և դադարեցման համար։
«Հոնդայի» վարորդը հարբած էր և մոլեգնած: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Եվրամիության խորհուրդը մանդատ է տվել Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության խորհրդի հայտարարությանը։
Հ. Բագրատյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ ինքը չի առաջարկել զինվորին տալ նվազագույն աշխատավարձ, այլ ինքն առաջարկել է տալ միջին աշխատավարձ. «4-րդ տարին է՝ արվում է այդ առաջարկը։ Քանի որ ես ընդդիմադիր պատգամավոր եմ, գլուխս խփեմ պատին, պատը խփեմ գլխիս, ոչինչ չի փոխվում։ Որտեղի՞ց վերցնենք, 46 միլիոն Ֆինանսների նախարարությունը ծախսել է՝ կենտրոն է սարքել, ձեզ վատ եք զգում, բա, Կենտրոնական բանկի 150 միլիո՞նը, բա մոտավորապես 1000 ավելորդ մեքենա՞ն…»։
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 3 մարդ է տուժել ծանրոցի պայթյունի հետևանքով, որը տեղափոխվել էր համակարգչային ընկերության գրասենյակ, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Լրագրողների դիտարկմանը՝ որքանո՞վ է բարոյական համարում սփյուռքից 5 դոլար ողորմություն խնդրելն այն դեպքում, երբ Հայաստանում կան օլիգարխներ, որոնք ամեն ինչ ունեն, և որանո՞վ վստահ լինենք, որ այդ գումարները գնալու են բանակին, նա այսպես արձագանքեց. «Ամեն դեպքում, դա այն փողը չի, որ կուտվի: Մահացած զինվորի համար հավաքած փողը չեմ հավատում, որ կուտեն: Էդ ջիպերից-բանից որ խոսում եք, հիմա ի՞նչ՝ պետք է կուլակաթա՞փ անեն: Ով յուրրացում է կատարել, թող այդ փողը ետ բերեն: Բայց ժողովուրդը մի խոսք ունի՝ բռնված չի՝ գող չի»:
«Պայմանագրային զինածառայողների համար մի խնդիր արդեն լուծել ենք, առաջիկա օրերին ուժի մեջ կմտնի։ Պաշտպանության նախարարությունը երկար տարիներ ծխախոտ էր գնում պայմանագրային զինծառայողների համար և յուրաքանչյուր օր մարտական հերթապահությունն իրականացնելիս՝ մի տուփ նույն ծխախոտից բոլորին տալիս էր։ Ես առաջարկեցի գործընկերներիս, ու մենք որոշեցինք, որ դա փոխհատուցենք դրամական տեսքով՝ հաշվի առնելով, որ կան չծխող պայմանագրային զինծառայողներ»։
«Ես գոհ եմ Ձեզ հետ առնվազն այս կերպով խոսելու համար, քանի որ ՆԱՏՕ-ն եւ Հայաստանն ունեն շատ կայուն եւ վստահելի գործընկերություն, որին, չեմ կարծում, որ հայերի մեծ մասը տեղյակ է կամ բավականաչափ գնահատում է, քանի որ միշտ չէ, որ մեր արածը գովազդում ենք: Քաղաքականության եւ գործնական տեսանկյունից ստեղծված են բավականին վստահելի եւ երկարաժամկետ հարաբերություններ»:
«Ալիևը թեյ կխմի ռազմագերիների ճամբարում, եթե իհարկե այդ պատերազմից հետո ողջ մնա: Եթե նա ողջամիտ է, ապա պետք է ճանաչի Արցախի հանրապետությունը. սա լավագույն տարբերակն է: Բայց եթե նա ինչ-որ քայլեր կատարի, ապա թեյը կխմի ռազմագերիների ճամբարում»:
Չելյաբինսկի մարզի Չեբարկուլ-Միսյաշ ավտոմայրուղում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է Հայաստանի 3 քաղաքացի, հայտնում է 1obl.ru-ն։