
Երևանի Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում վագոններից մեկում կարճ միացում է եղել

Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում վագոններից մեկում կարճ միացում է եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ մամլո քարտուղար Նինել Վարդանյանը նշեց, որ դա ընդամենը տեխ նիկական անսարքության հետեւանք էր: «Մետրոն էլեկտրականությամբ աշխատող տրանսպորտ է եւ սնվում է մալուխով: Պարզապես կարճ միացում է եղել, որը շատ արագ շտկվել է»,-հավելեց նա: