Բաժիններ՝

Վթար Երևանի կենտրոնում

Նոյեմբերի 14-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Vectra B» և «Toyota Land Cruiser»  մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 513 AC 61 (վարորդ՝ Տ. Մ.) և «Toyota Prado» մակնիշի 005 CM 01 (վարորդ՝ Ս. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները: Տ. Մ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս