Հայաստանը ԱՊՀ-ում առաջին տեղն է գրավում համացանցի ազատության մակարդակով: Հանրահայտ Freedom House-ի զեկույցի համաձայն, լինելով ազատ Ինտերնետ ունեցող երկիր, Հայաստանը համացանցի ազատության աստիճանով զգալի առաջ է անցել ոչ միայն հարեւան Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից եւ Իրանից, այլեւ ԱՊՀ բոլոր անդամ երկրներից:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 15-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառք ստանալու մեղադրանքով, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։
«Ռուսաստանի ղեկավարը նշել է նոր վարչակազմի հետ գործընկերային երկխոսություն հաստատելու պատրաստակամությունը իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Շփման գծի հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (7 արկ)` հյուսիսային ուղղությամբ օգտագործելով նաև ենթափողային նռնականետ (1 արկ):
Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարի ժամանակ համագումարի կողմից կընտրվի ՀՀԿ փոխնախագահ՝ Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գործում է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի թելադրանքով:
«Վարչապետը պարզաբանել է, որ կառավարությունն իրավասություն չունի բանկերին տոկոսադրույքների մասով որեւէ պահանջ ներկայացնել, սակայն խոստացել է, որ հետագայում կարող է սուբսիդավորում իրականացնել: Թե որքանով այս խոստումն իրականություն կդառնա, ցույց կտա ժամանակը»:
Անձը շարունակում է ծառայություն իրականացնել: Նա անհրաժեշտ բոլոր բացատրությունները տվել է իր կատարած քայլերի առնչությամբ եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն էլ, բնականաբար, պիտի շարունակի իր հարաբերությունները: Այս իմաստով մարդը եկել է Սուրբ Էջմիածին իր պարտականությունները կատարելու:
Ես կարծում եմ՝ ճիշտ է գումար հավաքելը բանակի համար, 1000 դրամի գաղափարը ճիշտ է, բայց արդար չէ: Ապացույցներ կան, որ գողանում են, բայց չկա ապացույց, որ կանխվել է: Պիտի ոչ միայն կանխվի այդ գողությունը, այլեւ այդ գողացածը հետ բերվի, գողացողները պատժվեն, նոր արդեն հարյուր հազարավոր մարդիկ կօգնեն:
Կառավարությունը հոկտեմբերի 25-ին 864 հազար դրամով «Մանգասար» ընկերությունից գնել է մի նկար: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ նկարի հեղինակը Ցոլակ Ազիզյանն է:
ԴԱՀԿ-ից էլ պատճառաբանում են, որ «կարմիր գծեր»-ի հետ կապված կան խնդիրներ, այդ պատճառով է արգելանք դրված։ Կրկին նա դիմում է գրում Երեւանի քաղաքապետի անունով։ Այնուհետեւ, տաքսիստի ասելով, ինքը տեւական ժամանակ պայքարում է, որպեսզի մուտք գործի քաղաքապետարանի իրավաբանական բաժին, ստացվում է, այնտեղ նորից են պահանջում, որ քաղաքապետի անունով դիմում գրի…
Երեկ տեղեկացանք, որ որոշ դիմադրությունից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաեւ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի (նախկինում թիվ 1 կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը։
Bayerische Motoren Werke AG (BMW) գերմանական ավտոմոբիլաշինական ընկերությունը մտադիր է 2017 թվականին էլեկտրամոբիլների վաճառքներն ավելացնել մեկ երրորդով՝ դրանք հասցնելով ավելի քան 100 հազարի: Այս մասին կոնցեռնի ղեկավար Հարալդ Քրյուգերը հայտարարել է Suddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում:
Ավստրալացի հետազոտողները պարզել են, որ համակարգչային խաղերը եւ թեստերը լավացնում են տրամադրությունը եւ դանդաղեցնում մտավոր ունակությունների կորուստը դեմենցիայի զարգացման բարձր ռիսկի ենթակա տարեց մարդկանց մոտ: Այս մասին ասված է American Journal of Psychiatry. հանդեսում հրապարակված հոդվածում:
Տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում պոռնկագրական նյութեր տարածելու համար։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Ամերիկացի երգչուհի եւ Puma-ի կրեատիվ տնօրեն Ռիհաննան ներկայացրել է Manolo Blahnik նորաձեւության բրենդի հետ համագործակցության պտուղները: Այս մասին հայտնել է WWD-ը:
Ցածր կալորիականությամբ աղանդեր, որը 100 գրամում պարունակում է ընդամենը 80 կկալ, հեշտ է ինքնուրույն պատրաստել:
Մայր լինելը մեծ երջանկություն է, բայց միևնույն ժամանակ՝ բարդ աշխատանք, որը բազմաթիվ պարտականություններ է ենթադրում ու մեծ ուժեր է պահանջում: Ներկայացնում ենք 3 փաստ կեսարյան հատման մասին, որոնք հայտնի են միայն այն կանանց, ովքեր անցել են դրա միջով և իրենց հպարտությամբ կրում են «երջանկության նշումները»:
Բոլորն են ցանկանում հարուստ լինել: Գոնե մի փոքր ավելի հարուստ, քան այժմ: Մեկը ցանկանում է նոր մեքենա ունենալ, մյուսը` նոր ականջօղեր, կամ էլ ուղևորվել կղզիներ ճանապարհորդության, կամ ավելի մեծ աշխատավարձ ստանալ:
Ներաճած մազերի խնդրին կարող են առերեսվել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչները: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում:
Կարեն Կարապետյանի գործունեության ամենահակասական կողմն այն է, որ նա՝ լինելով ռուսական տարածության գործիչ և չմերժելով ռուսականությունից ածանցվող արատները, հանդես է գալիս ավելի շատ արևմտյան ոճի ղեկավարի դիրքերից։
Dior ֆրանսիական նորաձեւության տան դիզայներները Սուրբ Ծննդյան եղեւնի են ստեղծել Փարիզի Plaza Athռnռe Hotel հյուրանոցի համար, տեղեկացնում Luxurylaunches-ը: Հինգ մետր բարձրությամբ ծառն զբաղեցնելու է հյուրանոցի նախասրահի կենտրոնական մասը:
«Տեղերն էլ ցույց ենք տալիս, թե որտեղից: Հերիք է ասեն` որտեղի՞ց: Լավ էլ տեղերը կան, լավ էլ ստվերային շրջանառությունը 2.5-3 անգամ աճեց դրոշմապիտակներից հետո: Ավելին` ո՞վ է խանգարում իրենց, որ հիմա պետական կառույցների բենզինի ծախսը 430 դրամով է հաշվարկված, բայց բենզինի գինն ընկել է այսօր, լիտրը 350 դրամ է և շարունակելու է իջնել»:
«Պետությունը չի կարող պարտադրել, որ գործարքները կնքվեն այս կամ այն արժույթով: Դա կնշանակի, որ պետությունն անուղղակիորեն իր վրա է վերցնում փոխարժեքի ռիսկը: Փոխարժեքի բարձրացումից կամ իջեցումից տնտեսավարողը համապատասխանաբար կարող է կամ շահել կամ տուժել: Հիմա գտնվում ենք այն փուլում, որ կենտրոնական բանկերի և մասնագետների մակարդակով քննարկում ենք մեխանիզմներ»,- ասաց Վարդան Արամյանը:
«Ռոնալդոն ֆենոմենալ ֆուտբոլիստ էր: Նրա գործողությունները դաշտում հիացմունք էին առաջացնում: Նա կարող էր ինչ-որ բարդ բան անել, և դա վերածվում էր կախարդանքի: Ռոնալդոն ստանում էր գնդակը և ասես ասում էր. «Հիմա ես կասեմ, թե ինչ է պետք անել այս գնդակի հետ»:
«Ախր, ինչ լավ կլիներ, որ տղաները մնային, դեռ ինչքան օգուտ էին տալու մեր հայրենիքին։ Անվախ էրեխեքը, ովքեր թույլ չեն տվել թշնամուն հասնել իր նպատակին, ավելի ուժեղ են գտնվել շատ-շատ մեծերից, պաշտպանել են մեր հողերը, որ հակառակորդը դրանց չհասնի»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և շնորհավորական խոսք հղել հոբելյանի առթիվ:
Թուրքիայում գործող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմրիթաշի ձերբակալության վերաբերյալ Դիարբեքիրի 3րդ խաղաղության դատարան ներկայացված բողոքը մերժվել է:
«Նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները մի շարք միջազգային նորմեր են խախտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ նկատելով, որ նման մասշտաբային զորավարժությունների պարագայում անպայմանորեն զգուշացնում են միջազգային կառույցներին, հարևան երկրներին, ինչը, այս դեպքում, տեղի չի ունեցել: