Գևորգս հաց ուտելիս է եղել, երբ կանչել են. Չարբախում տեղի ունեցած հրաձգությունից մահացածի մայրը մանրամասներ է պատմում. news.am
Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած հրաձգությունից մահացած 25-ամյա Գեւորգ Ասլամազյանը նոյեմբերի 13-ի երեկոյան տանը հաց ուտելիս է եղել, երբ ծանոթներից մեկը զանգել, կանչել է գեղեցկության սրահի տակ գործող «օբյեկտ»: NEWS.am-ի հետ զրույցում նրա մայրը նշեց, որ չգիտի, թե իր որդին ինչ կապ է ունեցել «Լիա» գեղեցկության սրահի տիրոջ եւ այնտեղ ծեծկռտուք սարքած մարդկանց հետ:
«Գեւորգս հաց ուտելիս է եղել, երբ զանգել, կանչել են, ինքն էլ միամիտ տղա է՝ գնացել է: Ես չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, անգամ ոստիկանությունից ոչ մի բան չեն ասում: Գեւորգը խելոք, աշխատող տղա էր, ես չեմ հասկանում՝ ոնց է հայտնվել այնտեղ, ինչ է արել դրանց հետ»,-ասաց նրա մայրը:
Գեւորգ Ավետիսյանի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, նա ունի 3 եղբայր, Գեւորգն ընտանիքի երրորդ զավակն էր:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։