
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կարող է դատի տալ ՎՊ-ին

Վերահսկիչ պալատ – Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ հակամարտությունը, ինչպես երևում է, նոր թափ է ստանալու։
Մենք արդեն գրել ենք ՎՊ-ի կողմից Հիմնադրամի գործունեության ուսումնասիրության արդյունքների և հայտնաբերված խախտումների մասին։Առանձին անդրադարձել ենք նաև Picsart հավելվածի մասին ՎՊ եզրակացություններին։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, սակայն, համաձայն չէ ՎՊ եզրակացությունների հետ։ Այս կառույցը առարկություններ է ներկայացրել՝ Վերահսկիչ պալատի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ կազմված ընթացիկ հաշվետվության վերաբերյալ։
22 էջանոց փաստաթուղթը ոչ միայն հրապարակվել է Հիմնադրամի կայքում, այլև ուղարկվել մի շարք պետական կառույցների (ՀՀ նախագահի աշխատակազմ, կառավարություն և այլն)։
Ավելին, մեր տեղեկություններով, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը չի պատրաստվում բավարարվել միայն այսքանով և առաջիկայում դատի է տալու ՎՊ-ին։ Չի բացառվում, որ ՎՊ-ի դեմ հայց ներկայացնի նաև Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը։