Բաժիններ՝

«Ընտրություններից հետո ՀՀԿ-ի ներկայացուցիչները մեծ գնաճեր են ապահովում». Նիկոլ Փաշինյան

«Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում ստեղծվել է տիպիկ Հանրապետական իրավիճակ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորը նկատեց, որ քաղաքապետի ընտրություններից մեկ ամիս անց  բարձրացվել է Շինարարներ թաղամասի տրանսպորտի գինը. «Ինչո՞ւ եմ ասում՝ տիպիկ Հանրապետական իրավիճակ, որովհետև մենք արդեն երկար ժամանակ ականատես ենք լինում, որ ընտրություններից հետո ՀՀԿ-ի ներկայացուցիչները, շարունակելով իշխանության մնալ, մեծ գնաճեր են ապահովում, ինչպես եղավ Էլեկտրաէներգիայի և գազի սակագնի հետ։ Սույն հայտարարությամբ ես ողջունում եմ Շինարարներ թաղամասի տրանսպորտի թանկացման դեմ պայքարը։ Կարծում եմ, որ, եթե Կապանի քաղաքապետարանը կարողանա անցկացնել այս որոշումը, դրան կհետևեն քաղաքի այլ թաղամասերի տրանսպորտային սակագների թանկացումներ ևս, ուստի, կարծում եմ, որ քաղաքացիները պետք է հետևողականորեն շարունակեն իրենց պայքարը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս