Նոյեմբերի 23-ին, ժամը 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած քաղաքացին հայտնել է, որ դիմակավորված և զինված 2 անձինք մտել են Արաբկիրի 53-րդ փողոցում գտնվող իրենց տուն, կապել են իր եղբոր ոտքերը և օգնություն կանչելուց հետո դիմել են փախուստի, իսկ ժամը 21.20-ին քաղաքացին հայտնել է, որ հանցագործները գտնվում են նշված տանն ու զենքով սպառնում են տան անդամներին:
«Եթե նոր վարչապետը չմտներ ՀՀԿ, մենք կունենայինք իշխանության երկու կենտրոն, իսկ հիմա ունենում ենք մի քաղաքական ազդեցության կենտրոն: Դա դառնում է մի միասնական ուժ, միասին իրենք կարող են դառնալ գերազդեցիկ ուժ ու գուցե կարող են մեզ այս փոսից հանել»,- նշեց սոցիոլոգը:
Նրա խոսքով՝ այսպես վիճակը շատ ավելի հասկանալի է դառնում, եթե, իհարկե, վերջում Կարեն Կարապետյանին «չխաբեն», «չքցեն», «չշպրտեն»: Գ. Եղիազարյանը համաձայն չէ, որ Կարեն Կարապետյանը դեռ ոչինչ չի արել, ըստ նրա, վարչապետն արդեն սկսել է որոշակի քայլեր անել. «Երեկ ես առաջին անգամ Երևանում տեսա 700 դրամանոց բանան, դա երջանկության սկիզբն է, որովհետև մոնոպոլիստական կապիտալիզմն արդեն աստիճանաբար զիջում է նորմալ կապիտալիզմին: Արդեն ֆիքսում եմ 25 դրամով էժան վառելիք: Ես ուզում եմ այն Հայաստանում ապրեմ, որ ՀՀԿ-ն Հ1-ով ցույց է տալիս: Եթե Կարեն Կարապետյանին չխաբեն, այդ ամենը կլինի»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ կբացի Եվրամիության հետ սահմանները փախստականների առաջ, եթե ԵՄ-ն շարունակի թուրքական իշխանությունների դեմ ուղղված քաղաքականությունը, հայտնում է Reuters-ը։
Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ, որոնք հավատարիմ են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, դեմ են հանդես եկել Մասսաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի՝ պետքարտուղարի պաշտոնում նշանակմանը, գրում է The Wall Street Journal-ը։
Ինչպես հայտնում է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների պայքարը լուսաբանող Operation Inherent Resolve կայքը, Սիրիայում սպանվել է ամերիկացի առաջին զինծառայողը։ Վերջինս մահացել է ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Լիբանանի բանակի հատուկ նշանակության ջոկատը գործողություն է իրականացրել ահաբեկիչների բանդայի դեմ, որը գործում է Սիրիայի հետ սահմանի լեռնային Ջուրուդ-Էրսալ տեղանքում։ Այս մասին հայտնում է «Ալ-Վաթան» գործակալությունը։
Նոյեմբերի 12-ին, ժամը 08.43-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 08.42-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
1 օրում Սիրիայի հյուսիսում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 94 օբյեկտ, ասվում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ Եվրոպայի անվտանգությունը վտանգված է, հատկապես հաշվի առնելով ռուսական ագրեսիան ու կոչ է անում եվրոպական երկրների արտգործնախարարներին վերահսկողություն սահմանել սպառազինությունների նկատմամբ, հայտնում է Welt-ը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ժամանակ Թրամփն իրեն հրավիրել է Վաշինգտոն, հայտնում է Associated Press-ը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն յսաօրվա նիստում միաձայն որոշեց տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար սահմանել 100 հազար դրամ վճար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար տարեկան 139 հազար դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մոսկովյան փողոցում գործող գրասենյակներից մեկի ընդունարանից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը հայտնել է, որ Եվրահանձնաժողովի կայքը նոյեմբերի 24-ին ենթարկվել է լայնամասշտաբ DDoS կիբերհարձակման, հայտնում է TASS-ը։
Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դիմակավորված 2 անձինք ներս են մտել Արաբկիր 53 փողոցի թիվ 5 տուն, որտեղ կապել են տանտիրոջ ոտքերը և ավազակային հարձակում կատարելով՝ դիմել փախուստի։
Իտալիայի հյուսիս-արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով Տանարո գետը դուրս է եկել ափերից։ Իշխանությունները փակել են դպրոցներն ու կառավարական հաստատությունները, չեն գործում խանութները, հայտնում է Corriere Della Sera պարբերականը։
Այն հարցին, թե որքանով է նա հնարավոր համարում ապրիլյան պատերազմի հետևանքով ավերված Թալիշի վերաբնակեցումը, Արցախի թեմի առաջնորդը պատասխանեց, որ այս աշխարհում անհավանական բան չկա: «Անհրաժեշտ են ցանկություն, միջոցներ եւ լուծումներ»,-ասաց նա:
Ավստրիայի խորհրդարանի պատգամավորները հավանության են արժանացրել քաղաքական 6 կուսակցությունների նախաձեռնությունը՝ դադարեցնել զենքի մատակարարումները Թուրքիային, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Ֆեյենորդ»-ի դեմ տոնած հաղթանակից հետո «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Այսօր Նյու Յորքում Աշխարհի առաջնության 10-րդ պարտիայում ռուսաստանցի գրոյսմայստեր Սերգեյ Կարյակինը սև ֆիգուրներով պարտվեց նորվեգացի Մանգուս Կարլսենին: Այսպիսով, խաղի հաշիվը հավասարվեց:
Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 22-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 2000 թ. ծնված Ռուզաննա Մալխասյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Սիրիայի Հալեպ քաղաքում ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում ռմբակոծությունները շարունակվում են։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ֆեյենորդի» նկատմամբ տարած հաղթանակից ստացած էմոցիաներով, որում նա խաղաց առաջին րոպեից:
«Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն-2016» -ի արդյունքում, որը 19-րդն է մարաթոնի պատմության մեջ, հավաքագրվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլար: Մարաթոնի ընթացքում ամենամեծ նվիրատվությունը` 5 միլիոն դոլար, կատարել է ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել է Եվրախորհրդարանի որոշումը, որը երեկ հավանության է արժանացրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու մասին բանաձևը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Նոյեմբերի 24-ին, ժամը 22-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 51/2 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Լուսիկ Խաչատրյանին, որը տեղում մահացել է:
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Մոնպելյե քաղաքի մոտ, միսիոներների համար նախատեսված ծերանոցի վրա հարձակման հետևանքով սպանվել է 1 կին, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Հարձակում գործած անձը զինված է եղել։
Նոյեմբերի 24-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: