
Մահվան ելքով վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի

Նոյեմբերի 24-ին, ժամը 22-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 51/2 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Լուսիկ Խաչատրյանին, որը տեղում մահացել է:
Վարորդը ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: