
«Հուսով եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում ընդգրկվելը ինչ-որ նոր բանի սկիզբ է». Հենրիխ Մխիթարյան

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ֆեյենորդի» նկատմամբ տարած հաղթանակից ստացած էմոցիաներով, որում նա խաղաց առաջին րոպեից:
«Շատ հաճելի էր նորից դաշտ դուրս գալ, հատկապես հիմնական կազմում: Աշխատում եմ լինել մաքսիմալ օգտակար թիմի համար: Այսօր մենք շատ լավ արդյունքի հասանք:
Հեշտ չէ թիմի խաղին հետևել կողքից, բայց պետք է դիմանալ և շարունակել աշխատել: Հուսով եմ, որ սա ինչ-որ նոր բանի սկիզբ է ինձ համար», կիսապաշտպանին է մեջբերում ВВС Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը