Իսրայելական ավիացիան այսօր վաղ առավոտյան հարձակում է իրականացրել «Համաս» շարժման դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան նրանց վերահսկողության տակ գտնվող արձակած արկի, հայտնում է AFP-ն։
Գազայի հատվածի հրթիռակոծությունը առաջինն էր՝ օգոստոսի վերջից ի վեր։ Հաղորդվում էր, որ հրթիռն ընկել է բաց տեղանքում՝ Էշկոլ շրջանի խորհրդի տարածքում։
Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է: Իսկ ի՞նչ է ժողովրդավարությունը ձեզ համար եւ արդյո՞ք այն ձեզ անհրաժեշտ է:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ օրերս ձերբակալվել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցներ։ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց ձերբակալության լուրը՝ ասելով որ ձերբակալվել է ԲՈՒՀ-ի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը։
ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարական տվեց Պետական եկամուտների կոմիտեին: Հանձնարարականն առնչվում էր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին:
Չինաստանի արևելքում այսօր մոլեգնում է հզոր «Մերանտի» թայֆունը՝ ուղեկցվելով ուժեղ քամով։ Այն պատուհանել է Սյանան շրջանը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով՝ սեպտեմբերի 14-ին ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 6-ը և սեպտեմբերի 15-ին ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 6-ը կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակում:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը հավանություն է արժանացրել Ուկրաինային 1 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնության երրորդ տրանշը, հայտնում է BBC-ն։
Թուրքիայում անվտանգության նկատառումներով ժամանակավորապես իրենց աշխատանքը դադարեցրել են Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները։
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեբերի 14-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Էմին Ջ.-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը սեպտեմբերի 14-ին հայտարարություն է տարածել թեկնածուի ինքնազգացողության վերաբերյալ: Ինչպես հայտնել է Fox News-ը, հիվանդությունը նկարագրվել է որպես մեղմ եւ ոչ վարակիչ մանրԷական թոքաբորբ:
Իրավապաշտպանների վիճակի մասին հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորսթը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Արարատի մարզի Ազատավան համայնքի ղեկավարի թեկնածու, ԲՀԿ-ական Պետիկ Ղազարյանին հովանավորում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ դժվարությունների հանդիպելիս Ղազարյանի մոտիկները դիմում են պատգամավորի օգնությանը և լուծում իրենց համար անլուծելի խնդիրները։
«Մեզ համար Արցախի ճանաչումն աշխատանքային թիվ մեկ հարցն է: Այդ սկզբունքից ելնելով` Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը շարունակում է եվրոպական տարբեր շրջանակներում բարձրացնել Արցախի հարցը: Աշխատանքներ են տարվում թե՛ դեպի Եվրոպա Արցախի պաշտոնյաների այցի, թե՛ քայլեր են ձեռնարկվում եվրոպացի պաշտոնյաների այցը Արցախ կազմակերպելու ուղղությամբ»,- ասաց Պետո Դեմիրճյանը:
«Ժողովուրդ»թերթի տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման երկրորդ օրը` առավոտյան 8-ի սահմաններում, արդեն գնացել է աշխատանքի եւ իր աշխատասենյակում հանդիպումներ ունեցել աշխատակազմի տարբեր ներկայացուցիչների հետ` վարչության եւ բաժնի պետերի, նախարարների:
Ռուսական ֆիլմերի շաբաթվա ընթացքում Երևանում տեղի կունենա Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Շարմ հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը:
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 230 կրակոց:
Կողոպուտ Իտալական զբոսայգում: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները` Դե Խեա, Ռոմերո, Ջոնսթոն, Դարմիան, Բեյի, Բլինդ, Ֆոսու-Մենսա, Ռոխո, Սմոլլինգ, Կերրիկ, Ֆելլայինի, Ա. Էրրերա, Մատա, Դեպայ, Պոգբա, Շնեյդերլեն, Յանգ, Իբրահիմովիչ, Մարսիալ, Ռեշֆորդ:
Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Կարապետյանին` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել կառուցողական երկխոսության իր պատրաստակամությունը:
Այս տարի Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երրորդ անգամ Հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի միջոցով գնահատեց պետական կառավարման մարմինների հրապարակայնության և թափանցիկության մակարդակը: 2014թ.-ից ի վեր մարմինների թափանցիկությունն ու հրապարակայնությունը գնահատվում են երեք բաժնից հիսուներեք հարցից բաղկացած հարցաշարով:
ԱՄՆ-ում հեռու չեն նախագահական ընտրությունները, եւ քանի որ այս օրերին հաճախ են իրականացվում համակարգչային՝ կիբերհարձակումներ, անվտանգության հարցերով մասնագետներն այս ժամակահատվածը պիտի օգտագործեն ընտրությունների ընթացքում նման հնարավորությունը կանխարգելելու միջոցներ գտնելու համար։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներման նախագիծն արդեն պատրաստ է: Ըստ նույն լուրերի՝ ՀՀ քրեակատարողական վարչությունը նույնիսկ հաշվարկել է, թե քանի դատապարտյալի վրա այն կտարածվի: Սակայն դեռեւս չի հստակեցվել, թե այն երբ է ուղարկվելու խորհրդարանի հաստատմանը:
ԳՖՀ-ի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն իր կնոջից՝ 53-ամյա Դորիս Շրյոդեր-Քեփֆից, բաժանվում է 19 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին տեղեկացնում է Bild թերթը:
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի պրոֆեսոր Վեյ Սյաոյոնը մշակել է դեմքերի ճանաչման տեխնոլոգիա, որը որոշում Է ուսանողների հույզերը եւ պարապմունքների ընթացքում նրանց հետաքրքրվածության աստիճանը: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Ամերիկացի գիտնականներն ստեղծել են սարք, որը կարող է վայրկենապես արգելված նյութեր հայտնաբերել մարդու թքի մեջ: Հետազոտության արդյունքների մասին հաղորդել է Analytical Chemistry հանդեսը:
Հարավային Կորեայի՝ էլեկտրոնիկա արտադրող Samsung Electronics ընկերությունը կթողարկի ծրագրային ապահովման նորացում, որը երկրում անվտանգ կդարձնի Galaxy Note 7 սմարթֆոնի օգտագործումը:
Lifer.com.ua կայքը գրում է, որ համացանցում նոր համաճարակ է սկսվել։ Օգտատերերից մեկը մի հանելուկ հրապարակեց, որը շատ պարզ է թվում, սակայն իրականում այդքան էլ պարզ չէ։
iPhone 7-ի շնորհանդեսը սպասելիորեն հակասական էր, և, եթե ականջակալների չափի հետ կապված տարբեր կարծիքներ կան, ապա iPhone 7 Plus-ի տեսակցիկն իսկապես քայլ առաջ է։ Այսպես՝ iPhone 7 Plus-ը երկու տեսախցիկ ունի. միանգամից պետք է նշել, որ երկու հիմնական տեսախցիկներով հեռախոսներ արտադրվել են ավելի վաղ ևս, սակայն մինչև Apple ընկերությունն այդ բոլոր փորձերը բավական տարօրինակ են եղել։
The Sun պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Պարբերականի լրագրողները փորձել են հասկանալ, թե ինչու մանչեսթերյան դերբիում չստացվեց Մխիթարյանի խաղը: